Թուրքական իշխանությունները զգուշության կոչեր են անում
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում արձանագրվել են ուղևորների կուտակումներ, իշխանությունները կոչ են արել զբոսաշրջիկներին՝ տարբեր ստուգումներ անցնելու համար օդանավակայան ժամանել ավելի վաղ: Ինչպես հաղորդում է Dogan գործակալությունը, հերթերը կուտակվել են անվտանգության ուժեղացված հսկողություն իրականացնելու պատճառով, ինչն սկսվել է երկրում հեղափոխության փորձ իրականացնելու հետո: Այդ կերպ իշխանություններն նաև փորձում են կասեցնել հեղափոխության մասնակիցների՝ երկրից հեռանալը: Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են նաև օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Գործակալության փոխանցմամբ՝ օդանավակայանի աշխատակիցները խնդրել են զբոսաշրջիկներին՝ օդակայան ժամանել թռիչքից առնվազն երեք ժամ առաջ:
