Քերրին հանդիպել է Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Էր Ռիադում բանակցություններ է անցկացրել Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հետ: Gazeta-ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Սիրիայի եւ Իրանի հետ կապված իրավիճակը: Քերրին խոստացել է Սիրիայի հարցի շուրջ բանակցությունները շարունակել նաեւ առաջիկա օրերին: Ավելի վաղ Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունները, որոնք նախանշված էին 2016 թվականի հունվարին, անուղղակի են լինելու:
