«Քաղաքացիական պայմանագիր»-ը առայժմ կլռի

«Սասնա ծռերի» տղաները մտադիր են եղել ստեղծել գերլարվածության մի օջախ, որի շուրջ կծավալվեին այլ գործողություններ, իսկ զուգահեռ կստեղծվեին կազմակերպչական կառույցներ, որոնք կուղղորդեին շարժումը ՊՊԾ շենքի պատերից դուրս: «Ապստամբների հույսը այն ահռելի բողոքական զանգվածն է, որը կա Հայաստանում եւ որն ավելի շատացավ ապրիլյան պատերազմից հետո»,-լրագրողների հետ հանդիօմանը նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ, ըստ էության, տղաների արարքի եւ պահանջների հիմքում ղարաբաղյան հարցն է. «Վիտալի Բալասանյանն իր երեկվա հայտարարության մեջ ուղղակիորեն ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանին ամենաշատը հետաքրքրում են ազգային նշանակության խնդիրների շուրջ բանակցությունները: Նա ուղղակիորեն հայտնեց, որ եթե վայր են դրվում զենքերը, ապա այդ խնդիրների շուրջ Սեֆիլյանի հետ սկսվում են բանակցությունները»: Ինչ վերաբերում է նրան, որ խումբը երեկ ազատ արձակեց պատանդներին, քաղտեխնոլոգը նկատեց, որ սրանով ապացուցեցին, ոչ ահաբեկիչներ չեն եւ ի սկզբանե վնաս տալու մտադրություն չեն ունեցել. «Բավականին հետաքրքիր քարոզչական քայլ էր ցուց տալու իրենց մարդասիրական  մոտեցումները, եթե ուշադիր եք եղել  Պավլիկ Մանուկյանը մի քանի անգամ շեշտեց, որ իրենք ասպետներ են: Իսկ բանակցությունների գլխավոր հարցը Ղարաբաղի լուծման խնդիրն է»: Հարցին՝ կա՞պ տեսնում եք այն իրողության հետ, որ գրոհից մի քանի օր առաջ ակտիվացել էին այն խոսակցությունները, որ կարելի է զիջել ազատագրված տարածքները՝ ԼՂ միջազգային ճանաչման դիմաց, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս գործողությունների պահի ընտրությունը կապված է այդ հարցի հետ, ընդ որում ոչ միայն պատգամավորների խոսքերի վրա պետք է սեւեռվել, այլ պետք է ազդանշան լիներ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից հետո բանակցությունները, դրա մասին ամենաբարձր մակարդակով ակնկարվում էր նախագահի՝ ինքնաթիռում տրված ասուլիսի ժամանակ,  Բլումբերգն տված հարզազրույցում, ասաց որ մենք համաձայն ենք եղել, Ադրբեջանը կողմ չի եղել, ՀՀ-ն պարզվում է առանձնապես դեմ չի եղել այդ տարբերակին»,-ասաց Հակոբյանը: Ասուլիսին պետք է ներկա լիներ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը, սակայն նա զանգահարեց եւ հայտնեց, որ նիստում որոշել են առայժմ որեւէ մեկնաբանություն չանել:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am