Որն է «Սասնա Ծռերի» հիմնական խնդիրը

«Ի սկզբանե ապստամբների մոտ ստրատեգիական առումով նպատակ կար զինված ապստամբությունը վերածել հեղափոխական շարժման»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» տղաները մտադիր են եղել ստեղծել գերլարվածության մի օջախ, որի շուրջ կծավալվեին այլ գործողություններ, իսկ զուգահեռ կստեղծվեին կազմակերպչական կառույցներ, որոնք կուղղորդեին շարժումը ՊՊԾ շենքի պատերից դուրս: Քաղտեխնոլոգի ի համոզմամբ՝ խմբի հիմնական նպատակն առնչվում է ԼՂ խնդրին եւ մասնավորապես թույլ չտալ ազատագրված հողեր հանձնել Ադրբեջանին: «Վիտալի Բալասանյանի խոսքերից հասկացա, որ Ժիրայր Սեֆիլյանին ամենաշատը հետաքրքրում են ազգային նշանակության խնդիրներ»,-նկատեց քաղտեխնոլգը՝ նկատելով, որ այս հարցի շուրջ կսկսվեն բանակցությունները, եթե  խումբը  զենքերը վայր դնի. «Իշխանությունը երկու պատճառ ունի, որոնցից ելնելով թվում է, թե պասիվ է, առաջինը Մարտի մեկից հետո խուսափել արյունահեղությունից եւ երկրորդ՝Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է: Իշխանություններն անգամ այս վիճակում փորձում են  իրավիճակից օգուտ քաղել արտաքին քաղաքական դաշտում, փորձում է  միջնորդ երկրներին  հասկացնել, որ երկրում երբ նման լարված վիճակ է,  նման պայմաններում հնարավոր չէ ռադիկալ հարցեր լուծել»,-ասաց նա՝ նկատելով, որ դա է պատճառը, որ առայժմ իշխանությունը չի դիմում ուժային մեթոդի: Վիգեն Հակոբյանը նշեց նաեւ, որ ստեղծված իրավիճակից օգտվում են նաեւ իշխանությունները, սակայն, արդեն արտաքին քաղաքականության մեջ. «Կարծես, փորձում է դրսին հասկացնել, որ նման իրավիճակում, երբ երկրում գերանկայուն իրավիճակ է, երբ ապստամբները եւ ժողովուրդը ըմբոստանում է  Մադրիդյան սկզբունքների դեմ, նման պայմաններում հնարավոր չէ լուրջ հարցեր լուծել Ղարաբաղի մասով»:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am