Եվրասիա թունելը կբացվի պլանավորված ժամկետից 6 ամիս շուտ
Son dakika-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ավարտին են մոտենում Եվրասիա թունելի կառուցման աշխատանքները, որն անցնում է Բոսֆորի նեղուցի տակով և միմյանց է կապում Ասիան ու Եվրոպան։ Թունելը շահագործման կհանձնվի պլանավորված ժամկետից 6 ամիս շուտ։ Թունելի կառուցումը կտևի 55 ամիս և կբացվի 2017 թվականի առաջին կեսին։ Այժմ ակնկալվում է, որ Ստամբուլում երթևեկության կարգավորման համար նախատեսված թունելը շահագործման կհանձնվի 2016 թվականի վերջերին։ Թունելի երկարությունը կազմում է 14.6 կիլոմետր։ Այն հնարավորություն կտա Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Քազլըչեշմե թաղամասից դեպի ասիական հատվածում գտնվող Գյոզթեփե թաղամաս գնալ ոչ թե 100, այլ՝ 15 րոպեում։
