Հանդանովիչը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը
Իտալական «Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ նոր պայմանագրի՝ 31-ամյա սլովենացին «ներաձուրիներ»-ի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր:
