«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը հաղորդագրություն է տարածել

18: 35 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակմանը հաջորդող իրադարձությունների ժամանակ ոստիկանական զորքերի բռնությունները հասան իրենց գագաթնակետին՝ հիշեցնելով 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանական ուժերի կողմից իրականացված օպերացիան, երբ նախագահական կեղծված ընտրությունների դեմ ընդվզող ՀՀ քաղաքացիների բողոքի ցույցը դաժանորեն ցրվեց: Այս մասին ասված է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նաև նշված է. ««Սասնա ծռեր» խմբի պահանջն է քաղաքական բանտարկյալների ազատումը և ՀՀ նախագահի հրաժարականը: Այս պահանջը կիսում են բազմաթիվ մարդիկ, ովքեր խորապես հիասթափված են երկրում տիրող լայնածավալ կոռուպցիայի, սոցիալական անարդարության, աղքատության ու արտագաղթի, ինչպես նաև կառավարման համակարգը ընտրությունների միջոցով փոխելու անհնարինության պատճառով՝ հաշվի առնելով դրանց շարունակական կեղծումը: Շատերը երկրի ապագան փրկելու որպես վերջին հնարավորություն տեսնում են զինված ապստամբությունը, ուստի գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են միանում քաղաքացիական ակցիաներին՝ ի պաշտպանություն ապստամբների: Ի պատասխան ապստամբների պահանջներին սատարող քաղաքացիների խաղաղ գործողությունների՝ ՀՀ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն: Ոստիկանությունը զինվել է վահաններով, մահակներով, հրազենով, ինչպես նաև` օգտագործել քարեր, արցունքաբեր գազ, պայթուցիկներ ու գազային նռնակներ անզեն քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանները կիրառել են խաղաղ ցուցարարներին սադրող մարտավարություն, վնասել են ու բռնագրավել ապստամբների համակիրների գույքը, ահաբեկել են ու հայհոյել, կիրառել են ֆիզիկական ուժ և դաժան բռնություն, խոշտանգել են ու ստորացրել մարդկանց: Հարյուրավոր մարդկանց կալանավորվել են առանց համապատասխան իրավական հիմքի և ժամերով պահվել անազատության մեջ՝ առանց սննդի ու բուժօգնության: Տասնյակ մարդիկ՝ թե՛ քաղաքացիներ և թե՛ ոստիկաններ, ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: Դեպքերի առցանց ուղիղ հեռարձակումները և բոլոր տեսանյութերն ավելի քան բավարար ապացույց են հաստատելու տալու, որ ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է գործադրել Էրեբունի վարչական շրջանում, Ազատության հրապարակում, ինչպես նաև ապստամբների և նրանց գործընկերների բնակարաններում: Ոստիկանությունը, որպես ինստիտուտ, կոչված է պաշտպանելու ժողովրդին՝ ապահովելով օրենքի գերակայությունը և հասարակական կարգի պահպանությունը, մինչդեռ Հայաստանում այն վերածվել է մի հսկա պատժիչ կառույցի, որը զենք է կիրառում անզեն քաղաքացիների դեմ՝ պաշտպանելով իշխանություններին ու նրանց քաղաքական կամ տնտեսական շահերը, կատարելով նրանց ապօրինի հրամանները և տապալելով ժողովրդավարական գործընթացները: Ոստիկանության բյուջետային և արտաբյուջետային ծախսերը 2007 թվականից մինչ 2015-ն աճել են ավելի քան 5 անգամ: Ոստիկանության ծառայողների քանակի ուռճացումն ու ժամանակակից սպառազինումն, ուժի անհամաչափ կիրառման սովորական դարձած պրակտիկան, ոստիկանության ծառայողների ապօրինություններն ու դրանց անպատժելիությունը Հայաստանը վերածել են «ոստիկանապետության»՝ այն աստիճանի, որ վերջին օրերին պետական բոլոր ինստիտուտների լռության ֆոնին՝ ՀՀ ոստիկանությունը, կարծես, հանդիսանում էր միակ գործող ինստիտուտը, որին հանձնված էր բոլոր հարցերն «իր ձևով» լուծելու լիազորությունը: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանում ոստիկանական համակարգի բարեփոխմանն ուղղված ԵԱՀԿ, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների կողմից գործադրված ջանքերը ձախողվել են: Այս համատեքստում, պահանջում ենք ժամանակավորապես դադարեցնել ոստիկանության ոլորտին հատկացվող ողջ միջազգային աջակցությունը, քանի դեռ լրջորեն չի վերանայվել ոստիկանության դերը Հայաստանի կառավարման համակարգում»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am