Եթե 700 հազար մարդ դուրս եկավ փողոց, Սերժ Սարգսյանը տարբերակ չունի չհեռանալու. Ն. Փաշինյան

11:49 Երեկ անդրադառնալով իր անձի շուրջ մեղադրանքներին, ըստ որի` շարժումը ղեկավարելով զբաղված է անձնական ու կուսակցական PR-ով, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սասնա ծռերի անդամներն իմ դեմ խոսեցին, այո, ավելին, հուլիսի 20-ին մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ լիազորված է խմբի կողմից հայտարարություններ անել ու նշեց, որ Սասնա ծռերը դեմ են իմ գործողություններին... Հարգելիներ, գաղտնիք չկա, որ ես կուսակցության անդամ եմ ու չեմ պատրաստվում հրաժարվել իմ քաղաքական սկզբունքներից, իմ թիմից ու կենսագրությունից: Իմ կողմից սիրված Վարուժան Ավետիսյանը, որին հարգում եմ, այսօր ուղիղ եթերով ասաց, որ Նիկոլն արյան վրա իր ձեռքերն ա տաքացնում: Ուրեմն, որ ամսի 20-ին ինչ-որ մարդիկ, որ ուզում էին այստեղ արյուն լիներ, ինչի՞ համար էին ուզում, որ իրենց ձեռքերը տաքացնեի՞ն: Ես բազմաթիվ նամակներ եմ ստացել, ստորագրություններ, մարդիկ խնդրել են, որ գամ ու դերակատարում ստանձնեմ: Սերժ Սարգսյանին հեռացանելու միակ պայմանը ժողովրդի կամարտահայտությունն է ու դրա համար պետք է հարթակ ապահովենք, եւ այստեղ այլ խոսակցություններ չեն կարող լինել»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը: Նա ասաց, որ տեսնելով պրոցեսը մարում է, ինքը չէր կարող գալ այստեղ արձանագրելու համար քաղաքացիական այս պայքարի մահը: Ինքը պետք է գար այնպես, որ այս պայքարը վերածնունդ արձանագրեր, եւ երեկ դա արձանագրվեց: «Եկա համապարփակ օրակարգով, ճանապարհային քարտեզով, եւ այսօր հարց է հնչում, թե ինչի՞ է պետք ոչ բռնի այդ պայքարի կարգախոսը: Ես շատ կոնկրետ պատասխան ունեմ այդ հարցին, որովհետեւ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու միակ ու հնարավոր պայմանը ժողովրդի կամարտահայտությունն է: Մեզ համար խնդիր է եղել այստեղ ապահովել այնպիսի պայմաններ, որ որեւէ քաղաքացի չվախենա այստեղ գալ իր կնոջ ու երեխաների հետ: Մեզ ասում են հետեւյալը՝ ասում են՝ դուք ինստիտուցիոնալ ընդդիմություն էիք ասում, ընտրություն եք ասում, բա հիմա ինչի՞ եք հրաժարվել այդ սկզբունքից: Ինստիտուցիոնալ ընդդիմության ամենակարեւոր սկզբունքը հետեւյալն է, որ ժողովրդի կամարտահայտությունը պետք է լինի հստակ ու կասկածի տեղիք չտվող»,- նշեց նա: Փաշինյանն ասաց, որ այսօրվանից իր՝ այս հարթակում գտնվելն անիմաստ է դառնում, որովհետեւ ինքը չի կարող գալ ու ասել՝ ոչինչ, թող մի 100 մարդ էլ ավել զոհվի: Վերջում նա ընդգծեց հետեւյալը. «Եթե 700 հազար մարդ դուրս եկավ փողոց, Սերժ Սարգսյանը տարբերակ չունի չհեռանալու: ՀՀ քաղաքացիներ, ես ով եմ, որ ձեր փոխարեն որոշեմ` Սերժ Սարգսյանը, մնա, թե գնա, ինչ էլ որոշեք, հարգանքով կվերաբերվեմ: Եթե ուզում եք ապրել Սաշիկ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, Միհրան Պողոսյանի թալանի ու քաղաքական բեսպրեդելի պայմաններում, չեմ կարող օգնել ձեզ, իսկ եթե ազատ երկրում եք ուզում ապրել, ես ձեր ծառան եմ»:  

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am