Դավոսում պաշտոնյաների անվտանգությունն ապահովող զինծառայողները թմրանյութ են օգտագործել
Շվեյցարական բանակը հաղորդել է, որ տուն է ուղարկել այն զինվորներին, որոնք Դավոսում այս օրերին անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի անվտանգությունն ապահովելու ժամանակ մարիխուանա են ծխել ու կոկաին օգտագործել, տեղեկացնում է BBC-ն: Tagesanzeiger պարբերականը նշում է, որ շվեյցարական բանակի մամուլի քարտուղար Շտեֆան Հոֆերը հաստատել է այդ տեղեկությունը: Շվեյցարական բանակը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում 4.500 զինվոր է տեղակայել: Ռազմական ներկայացուցչի խոսքով՝ կարևոր է, որ բոլոր զինծառայողներն ունակ լինեն կատարելու պարտականությունները։
