Վենեսուելան ու Լիբիան զրկվել են ՄԱԿ-ում քվեարկելու իրավունքից
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ի անդամ 15 երկրներ չեն վճարել անդամավճարներն ու այժմ կարող են քվեարկել միայն բացառիկ դեպքերում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այդ մասին տեղյակ է պահել Գլխավոր ասամբլեային։ Բան Կի Մունի ստորագրությամբ պաշտոնական նամակը տարածվել է երեկ: ՄԱԿ-ին պարտք ունեցող երկրների թվում են մասնավորապես Վենեսուելան և Լիբիան: Վենեսուելան ՄԱԿ-ին 3 մլն դոլար է պարտք: ՄԱԿ-ին պարտք երկրների թվում են նաև Դոմինիկյան Հանրապետությունը (2,1 մլն դոլար), Բուրունդին (1360 դոլար): Եթե ՄԱԿ-ի անդամ երկիրը չի կարողանում պարտքը վճարել ոչ իրենից կախված պատճառներով, ապա նրան կարող են թողնել քվեարկելու իրավունքը։
