Դպրոցականների տեղափոխող մեքենան ընկել է գետը
Khaama գործակալության փոխանցմամբ, Աֆղանստանի Նուրիստան նահանգում դպրոցականների տեղափոխող մեքենան ընկել է գետը, որի հետեւանքով մահացել է 6, վիրավորվել՝ 3 երեխա: Մեքենայում եղածներից 8-ը դպրացականներ են եղել, որոնք տուն էին վերադառնում Պարուն քաղաքի համալսարանում ընդունելության քննություններից հետո: Նուրիստանը հեռավոր նահանգ է, որտեղ ենթակառուցվածքները վատ են զարգացած: Նահանգի կամուրջների մեծ մասը վթարային վիճակում են, ճանապարհներն ասֆալտապատված չեն:
