Ռ. Բաբայանը՝ «Աբելի քույրը» սերիալում Կարիճ Լիլոյի մասնակցության մասի

«ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում վերջերս նոր կերպար է մուտք գործել, որը մարմնավորում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով ավելի հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Լիլիան նախկինում զբաղվել է նաեւ մարմնավաճառությամբ, սակայն ըստ հարցազրույցներից մեկում իր խոսքի՝ արդեն երկու տարի է այդ ճանապարհից հրաժարվել է: Նրա՝ հեռուստասերիալում նկարահանվելուց հետո քննադատությունների մեծ ալիք է բարձրացել, շատերը ոչ պրոֆեսիոնալ են գնահատում այն փաստը, որ նա նկարահանվում է մի նախագծում, որը դիտում են նաեւ անչափահասները: Նման խոսակցությունների ընթացքում քննադատվում է ոչ միայն Լիլիայի անցյալն, այլեւ՝ հեռուստասերիալի ռեժիսորապրոդյուսերական կազմի ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը: Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Երեւանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ. «Կարծում եմ, եթե մարդը տաղանդավոր է եւ ունի համապատասխան տվյալներ, ապա այդ կնոջը նկարահանելու մեջ այնքան էլ վատ բան չկա, թեպետ մեր սերիալներում նկարահանվելու համար տաղանդ այնքան էլ պետք չէ: Կինոյի փորձը ցույց է տվել, որ եղել են դերասանուհիներ, ովքեր եկել են այդ աշխարհ փողոցից: Այլ հարց է, որ մեզ մոտ շատ քաղքենիական կերպով է ընթանում այդ ամենը եւ հաճախ պարզապես փողոցից մարդ են վերցնում ու ասում՝ խաղա այն, ինչ որ կյանքում ես, ինչը արվեստի տեսակետից խստագույնս դատապարտելի է: Կա այսպիսի աքսիոմա՝ «Ուզած դերասանուհին կարող է խաղալ ուզած դերակատարումը, այդ թվում եւ պոռնիկին»: Մենք կարող ենք հիշել իր խաղով փայլող Սոֆի Լորենին, ով «Брак по-итальянски» ֆիլմում շատ հաջող կերպար կերտեց, բայց ոչ ամեն մի պոռնիկը կարող է լինել դերասանուհի»,- նշեց Ռ. Բաբայանն ու ավելացրեց. «Ես ծանոթ չեմ, թե այդ կինն ով է, ինչ տաղանդի տեր է: Իհարկե, կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, որը չպետք է դառնա կյանքի պիտակ, բնականաբար, եթե նա չի շարունակում նախկին կյանքը ու այսօր նկարահանվելուն զուգահեռ չի ապրում այդ կյանքով»: Անդրադառնալով այսօրվա սերիալների գործունեությանը՝ մեր զրուցակիցը հավելեց. «Ես սերիալներ չեմ նայում, բայց որքանով փորձում եմ հետեւել, իհարկե, տեսնում եմ, որ այդ ոլորտի մակարդակը խիստ պրիմիտիվ հարթության վրա է թե գեղարվեստական լուծման, թե կատարողական, թե գաղափարական տեսակետից: Հեռուստաընկերությունները հաճախ այդ անճաշակությունը բացատրում են ռեյտինգով, բայց կարծում եմ, որ նման սերիալները ավելի շատ համապատասխանում են ռեժիսորների, քան հանրության ճաշակին, որովհետեւ արվեստի հարցում չի կարելի շարժվել մեծամասնության կարծիքով: Եթե սերիալն անճաշակ է, եթե անտաղանդ մարդիկ են դրանցում նկարահանվում, ուրեմն դա ռեժիսորի եւ պրոդյուսերի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, ինչն էլ կասեմ վերը նշված սերիալի համար: Բոլոր գործերը հաջողվում են, եթե դրանք կատարում են պրոֆեսիոնալները, ահավոր վնասակար է, երբ ամեն մեկն իր գործով չի զբաղվում»:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am