Տիգրան Պասկևիչյան. Նիկոլը նիկոլի թվի քաղաքական դատողություններով էժանագին հեղինակություն է վաստակում

Նիկոլը նիկոլի թվի քաղաքական դատողություններով էժանագին հեղինակություն է վաստակում։ 2008 թվականի փետրվարի 17-ին կամ 18-ին արտասահմանյան մի լրատվամիջոցի Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց էր տվել և խոսել էր բանակցություններում տարածքների վերադարձման հարցը քննարկելու հնարավորության մասին։ Նիկոլն էդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի քիփ կողքը կանգնած էր ու ձայն-ծպտուն չէր հանում, որովհետև… ինձանից լավ գիտեք՝ ինչու։ Տարածքների հանձնումը քննարկելուց երբեք չեն կարողացել խուսափել ոչ 98-ին մեծ-մեծ խոսող Ռոբերտ Քոչարյանը՝ իր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանով (Մեղրիի տարբերակ), ոչ էլ Սերժ Սարգսյանն՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանով։ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հաջողվել է խնդրի լուծումը ձգձգել մինչև աղետ, և հիմա էլ նրանց (նկատի ունեմ քաղաքական մտայնության կրողներին) միակ ցավ ու դարդը շարունակ ձգձգելն է։ Դրանից չէին կարողանալու խուսափել ոչ Կարեն և Ստեփան Դեմիրճյանները, եթե ընտրությունները չկեղծվեին, չէր խուսափելու նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ոստիկանապետի հետ չգնար մոմ վառելու։ Չի խուսափելու նաև Նիկոլ Փաշինյանը, եթե, Աստված մի արասցե, հանկարծ, դեպքերի դժբախտ պատահականությամբ դառնա նախագահ։ Նիկոլն էլ մյուսների նման վաղն ասելու է՝ Կազանում, Ղափանում, Դդմաշենում որոշակի առաջընթաց գրանցվեց կամ ասելու է, թե ժողովուրդ, գիտե՞ք, բանակցություններն ընթանում են փակ-գաղտնի ձևաչափով, ամեն ինչ չեմ կարող ասել ու հետո պարզվելու է, որ քննարկվող փաստաթղթում լավ էլ տեղ ունի տարածքների վերադարձի հարցը։ Աշխարհը Խորենացու փողոցի ամբիոնը չէ։ Աշխարհը բարդ համագործակցությունների ու հակազդեցությունների հանգույցների կծիկ է։ Այսպես հոխորտացողները как мильенкий գնալու են էդ աշխարհի մեծերի հետ սեղան նստելու և նրանց ձայնալարերն այլևս չեն բորբոքվելու՝ հայրենասիրությունից։ Հայաստանը գերտերություն չի և մոտ ապագայում չի լինելու, որ թքած ունենա ուրիշների կարծիքի ու շահերի վրա։ Գերտերություններն անգամ այդ բանը չեն կարողանում անել։ Մի՛ լսեք էդ մարդուն, ուշադրություն մի՛ դարձրեք, որպեսզի Հայաստանը չգնա այնտեղ, ուր գնաց 1920 թվականին։ Նիկոլն իր կրթությամբ ու փորձառությամբ զգալիորեն զիջում է այն ժամանակվա այրերին, որոնց նույնիսկ գերմանիաներում ստացած կրթությունը չփրկեց։ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասում է այն, ինչի մասին մյուսները գիտեն, բայց լռում են։ Դրանց բոլորին՝ Քոչարյանից սկսած Նիկոլով վերջացրած, պետք է դատել իմանալ-չհայտնելու հոդվածով։ Տեսանյութը դիտելիս կյանքումս առաջին անգամ մեղքս եկավ մեր ժողովուրդը, Հայաստանի հպարտ քաղաքացիները, ովքերը ականջ են կախում ճամարտակին։ Ցավում եմ, շատ։ Աղոթում եմ Պավլիկի և մյուսների համար։ Տիգրան Պասկևիչյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am