Վիտալի Բալասանյանը մանրամասներ է ներկայացրել զինված խմբի հետ բանակցությունից

«Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է  նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա  է»,-ասել է նա: Ինչ վերաբերում է սննդի խնդիրների հետ կապված լուրերին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ այդ բողոքները իրականությանն այնքան էլ չեն համապատասխանել, որովհետև սնունդը ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը  մատակարարում է ինչպես զինծառայողներին: Նա նաև պատմել է, որ ինքն անձամբ է Պավլիկ Մանուկյանին հեռախոս տրամադրել: «Երեկ առավոտյան մենք մեզ հետ տարել են բժշկական խումբ և պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել»,-ասել է և նշել, որ այնտեղ երկու վիրավոր կա, որոնցից մեկը ազդրոսկրից է վիրավորված Սմբատն է, ում ազգանունը Վիտալի Բալասանյանը չէր հիշում, և մյուսը  Մխիթար Ավետիսյանն է: «Բժշկական առումով պատանդների վիճակը նորմալ է, մի քիչ տատանումներ կան, խորը բուժզննում պետք է կատարեն»,-ասել է նա և նշել, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներին ևս առաջարկվել է, որ բոլորն անցնեն բուժզննում, բայց մեծամասնությունը հրաժարվել է, սակայն կան նաև այնպիսինները, ովքեր օգտվել են այդ առաջարկից: Անդրադառնալով բանացկություններին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ գտնում է, թե իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռևս դրանք քննարկում են և այլ բաներ են առաջարկում: «Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին, ճիշտն ասած  ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել նա և նշել, որ չակերտավոր քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը ևս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել: «Մի խոսքով՝ այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է և պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ»,- ասաց նա: Վիտալի Բալասանյանը նշել է, որ ներկայումս ամեն ինչ հանգիստ է և՛ ուժային կառույցների կողմից, և՛ զինված խմբի տղաների կողմից, երեկ նույնպես հանգիստ է եղել, իսկ նախանցած օրվա երեկոյան, երբ որ եղավ ընդհարում, ըստ նրա, սադրանքների արդյունքում եղան այդքան վիրավորներ: «Տղաները համոզվել են, որ պրովոկացիաները հրահրում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ միտինգից»,-ասել է նա և նշել, որ կա օրենք, որը պետք է պարտադրել և՛ իշխանություններին, և՛ իրավապահ մարմիններին, և՛ ուժային կառույցներին, և՛ զինված խմբերին, և՛ քաղաքական կուսակցության առաջնորդներին, որ պահեն օրենքի տառը: «Անկախ ամեն ինչից՝ ապստամբել են, չեն ապստամբել, իշխանությունները ճիշտ են արել, սխալ են արել, առ այսօր գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնանք ցանկացած գործողութունից, մանավանդ զինված ընդհարումներից: Իմ կոչը և հանրապետության ղեկավարներին է, և՛ քաղաքացիներին է, և՛ զինված խմբին»,-ասաց նա:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am