Լարին արժեզրկվում է
«Գրուզիա օնլայնը» հայտնում է ,որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վտանգավոր չի համարում ազգային արժույթի արժեզրկումը: Նրա խոսքով՝ իշխանությունը լավատեսորեն է տրամադրված ու երկարաժամկետ հեռանկարում ոչ մի բացասական բան չի նկատում այն բանում, որ այսօր լարին արժեզրկվում է: «Դա լարիի փոխարժեքի կանոնավորումն է դևալվացիայի նկատմամբ, որը տեղ էր գտել վերջին օրերին հարևան երկրներում: Ոչ մի վտանգավոր բան այդտեղ չկա: Մենք իսկապես պատճառներ ունենք լինել լավատես: Վրաստանում այս տարի կլինի բավական կավ տնտեսական աճ: Ոչ մի հիմնավորում դրանում բացասական բան տեսնելու համար երկարաժամկետ ու կարճաժամկետ հեռանկարում, մենք չենք տեսնում»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին :
