Սամվել Ալեքսանյանի թիմակից ընկերոջ՝ Նորագյուղցի Բոգոյի վրա կրակողը եղել է հայտնի գործարար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը հուլիսի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից՝ «Նորագյուղցի Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանին հրազենային վնասվածքներ պատճառելու և կրակողին ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծելու մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նորագյուղցի Բոգոյի վրա կրակողը նույնպես հայտնի գործարար է, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Ֆերո սուրճի Ռոբ» մականվամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշով: Հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի տղամարդ: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր նույն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել էին նաև քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի և ավագ քննիչ Արման Երիցյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանն է և մինչ նրանք ճշտում էին դեպքի հանգամանքները, հրազենային վնասվածքներով նույն բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ այլ տղամարդ: Պարզվել էր նաև, որ երկրորդ տեղափոխված վիրավորը Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանն է: Արդեն տեղում բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն խոսելու, քանի որ նրանք գտնվում են վիրահատարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գործող «555» հացատանը ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ. Ավետիսյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել էր Ռ. Կոստանյանի ուղղությամբ՝ վնասելով նրա ձախ սրունքի հատվածը: Այնուհետև այդ պահին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, 43-ամյա Ռոբերտ Եփրեմյանը վտանգելով իր կյանքը՝ ներս էր մտել հացատուն և Ռ. Ավետիսյանից պահանջել, որպեսզի վերջինս զենքը վայր դնի, սակայն Ռ. Ավետիսյանը մեկ անգամ էլ կրակոց էր արձակել, ինչից հետո Ռ. Եփրեմյանը մեկ հոգու հետ իր և շատերի կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու համար Ռ. Ավետիսանին վնասազերծելու նպատակով իր մոտ եղած հաշվեցուցակային ատրճանակով մեկ անգամ նախազգուշական կրակոց էր արձակել ու տեսնելով, որ այն օգուտ չի տալիս, այնուհետև ձեռնամարտի հնարքով նրան զինաթափել էր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am