Մենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան. Նիկոլ Փաշինյան

«Ես կարդացի ձեր բոլորի գրած նամակները, և դրանք այնքան շատ էին, որ ես չէի կարող դրանց պատասխանել: Եվ իմ պատասխանը այսօր, հիմա, այստեղ, ձեզ հետ միասին Խորենացի փողոցում գտնվելն է»,- Խորենացի փողոցում հավաքվածների առջև ունեցած ելույթում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով երեկ հայտարարել էր, թե այլևս չի գնալու նշված փողոց: «Գնամ ի՞նչ անեմ… մարդիկ տպավորություն են ստացել, որ ես գնացել եմ ինչ-որ անձնական ու խմբային խնդիրներ լուծե՞մ, դա հանրային ծառայություն է, և ծառայություն է իրավիճակի մեջ ներգրավված կոնկրետ մարդկանց` ում համար ես մտահոգ եմ»,- լրագրողների հետ զրուցում երեկ նշել է ր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ չե՞ք գնալու Խորենացի փողոց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր  տեսանյութ էր տարածել, որով հայտարարում էր ժամը 20:00-ին Խորենացի փողոցում ելույթ ունենալու մասին: «Այսօրվա և բոլոր ժամանակների համար խնդրում եմ արձանագրեք մի բան՝ ծառայում եմ ՀՀ-ին, ԼՂՀ-ին, և, որ ամենակարևորն է՝ հայ ժողովրդին: Ինչ էլ որոշի ժողովուրդը, պարտավորվում եմ, պարտավորվում ենք ի կատար ածել, մի պայմանով, որ այն պետք է լինի հստակ, աներկբա, տեսանելի և կասկածի տեղիք չտվող»,- շեշտեց Փաշինյանը: Փաշինյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը. «Ես կասեի՝ նա տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել այսօր: Անդրադառնալով ՊՊԾ-ում տեղի ունեցածին, Տեր-Պետրոսյանն ասել է հետևյալը՝ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որոնք առիթ են տվել սրան, դրանք կվերլուծենք հետո: Եթե նման բան ասեր քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսես նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է: Եվ ինչո՞ւ է սա ասում առաջին նախագահը. ես հիմա ցավալի արձանագրում եմ անելու, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է «լավրովյան պլան» անունով: Դա մի խայտառակ լուծում է ՀՀ-ի համար, և այդ լուծմանը համաձայնելը ամոթալի է ո՛չ միայն առաջին դեմքերի, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում: Բացի աշխարհայացքային, աշխարհաքաղաքական պատճառներից՝ այստեղ կա ևս մեկ կարևոր անձնական մոտիվ՝ Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի, ի վերջո, կարողանա արձանագրել, որ ինքն 1996, 1997 թվականներին ճիշտ էր ասում: Բայց սա, նորից եմ ասում, ամոթալի մոտեցում է: Ինչո՞ւ. որովհետև չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևն ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է ՀՀ և Հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է փոխզիջման մթնոլորտ լինի, իսկ այսպիսի մթնոլորտում Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին՝ նշանակում է՝ խոսել ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիայի մասին: Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am