Առեղծվածային ծեծկռտուք և դանակահարություն Գավառում. տուժածների մեջ են 2 ընտանիքների եղբայրներ

Ոստիկանության Գավառի բաժնում հետաքննություն է սկսվել հունվարի 21-ին Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 13:40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանությանը հայտնել են, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային և ծոծրակային շրջանների ծակած-կտրած վերքեր, քթի սալջարդ, քթի արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արծվաքար թաղամասի բնակիչ, 27-ամյա Մուշեղ Գալեյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, նշված թաղամասի Գ. Միքայելյան փողոցում նույն թաղամասի բնակիչներ, 27-ամյա Արթուր Ավետիսյանը, 34-ամյա Վարազդատ Ավետիսյանը, 21-ամյա Ռազմիկ Ավետիսյանը, 22-ամյա Դավիթ Ավետիսյանը, 23-ամյա Անանիկ Ավետիսյանը, 23-ամյա Էրիկ Մելքոնյանը և 23-ամյա Մերուժան Մելքոնյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Մ. Գալեյանին: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Անանիկ Հենրիկի Ավետիսյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Գալեյանի գլխին, իսկ հետո նրան ծեծի ենթարկողները ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Մ. Գալեյանի վարած Opel մակնիշի 34 ՍM 036 համարանիշի ավտոմեքենային: Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում Արծվաքար թաղամասի բնակիչ, 34-ամյա Վարազդատ Ռազմիկ Ավետիսյանը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 15:10-ի սահմաններում Գավառի հիվանդանոցում Արծվաքար թաղամասի բնակիչ, 49-ամյա Արտեմ Միշայի Գալեյանը բռունցքով հարվածել է իր դեմքին և քթին: Նույն օրը, ժամը 15:10-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոն «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով, վերին շրթունքի անկյունի պատռվածք վերք, քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արծվաքար թաղամասի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Արթուրի Ավետիսյանը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գոմերի մոտ Արման Արտեմի Գալեյանը և Մուշեղ Արտեմի Գալեյանը ծեծի են ենթարկել իրեն: Բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. և Մ. Գալեյանները, ինչպես նաև Արթուր, Վարազդատ, Ռազմիկ, Դավիթ Ավետիսյանները հարազատ եղբայրներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am