Սիրիայի զորքերը հարձակվում են ահաբեկիչների տարածքների վրա
Սիրիայի բանակի մարտիկներն ու ժողովրդական աշխարհազորայինների ջոկատներն այսօր սկսել են հարձակումը Դեյր-Հաֆիր քաղաքի վրա: Ինչպես հաղորդում է «Էլ-Մայադին» հեռուստակայանը` այնտեղ են կենտրոնացված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հիմնական ուժերը, որոնք հյուսիսից փակում են մուտքը Եփրատի վրա գտնվող Ռաքքա կենտրոնին` ինքնահռչակ «խալիֆայության» մայրաքաղաքին: Ըստ հեռուստաալիքի տվյալների` կառավարական ուժերը հակառակորդին հետապնդում են Էլ-Բեբ քաղաքի ուղղությամբ` Հալեպից հյուսիս: Հոմս գավառից հաղորդագրություններ են ստացվել գազային հանքաղբյուրի` Էշ-Շայերի շրջանում բախումների մասին: Սպանվել են ԴԱԻՇ-ի տասնյակ մարտիկներ:
