The Huffington Post. Էրդողանի «ներքին Ստալինը»

Թուրքիայում անցյալ շաբաթվա ձախողված հեղաշրջման փորձից հետո Էրդողանը սպառնացել է. «Վերջին գործողությունը դավաճանական գործողություն է, եւ նրանք ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»:Այս մասին The Huffington Post պարբերականում գրում է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսը: Ինչպես նշվում է՝ Էրդողանը Թուրքիային մի հսկայական գուլագի է վերածում: Վերջին 5 օրվա ընթացքում, 50 000 ռազմական պաշտոնյաներ, ոստիկաններ, դատավորներ, լրագրողներ, մարզպետներ ու քաղծառայողներ են կալանավորվել, նրանց գործունեությունը կասեցվել է կամ հեռացվել են աշխատանքից: Մարդկանց ձերբակալում և բանտարկում են առանց օրինական հիմքերի: Նրանց գտնվելու վայրն անհայտ է: Վերջը չի երևում: Էրդողանը եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել: Օբամայի վարչակազմն արդարացիորեն դատապարտել է հեղաշրջումը: Զինվորականների կողմից իշխանության գրավումը ժողովրդավարություն տանող ուղի չէ: Ներկայումս ԱՄՆ պաշտոնյաները դեմ են արտահայտվում Թուրքիայում տեղի ունեցող զտումներին, սակայն նրանք քիչ լծակներ ունեն:Երբ Էրդողանն առաջարկեց, որ Թուրքիան կարող է վերականգնել մահապատիժը, որ վերացվել էր 2004 թ., Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զգուշացրել է. «Չի կարող գործընկեր պետություն դառնալ մի երկիր, որտեղ մահապատիժ է կիրառվում»: Նա հավելեց. «Կոչ ենք անում լիարժեք պահպանել Թուրքիայի սահմանադրական կարգը և … կարևորում ենք օրենքի գերակայությունը: Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»: Մոգերինիի նախազգուշացումն ակնհայտորեն անտեսվեց: Հեղաշրջման կազմակերպիչներին խոշտանգում են և ցուցադրում հեռուստատեսությամբ: Էրդողանը սպառնացել է կախել հեղաշրջմանը ներգրավված անձանց: Մի երիտասարդ զինվոր գլխատվեց և նրա մահապատիժը հեռարձակվեց սոցիալական լրատվամիջոցներով: Տեղեկություններ չկան, թե քանիսն են արդեն խոշտանգվել կամ սպանվել: Իրականությունը հետևյալն է. Էրդողանին քիչ է հուզում, թե ինչ է ասվում: Կոռումպացված Էրդողանին մերկացնելը նրա վարքագծի վրա ազդելու միակ ճանապարհն է:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am