Ժաննա Ֆրիսկեի հայրը մտադիր է դատի տալ երգչուհու ընտանիքին
«Կոմերսանտ FM» ռադիոկայանի եթերում հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն,հայտնել է,որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը մտադիր է դատի տալ «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությանը, որը երեկ հայտարարել էր երգչուհու բուժման նպատակով հավաքված գումարի գողության մասին։ «Ունեմ դստերս բուժման համար ծախսված գումարների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, սակայն կազմակերպության ղեկավարությունը չի դիմել մեզ դրանք տրամադրելու հարցով։Ինձ ոչ ոք չի զանգահարել, չի հարցրել ինձ ոչինչ։ Թող հարցնեին, ես էլ կասեի։ Ի՞նչ իրավունք ունեն նրանք հայտարարելու՝ «ընտանիքը գողացել է փողերը»»,- վրդովված ասել է երգչուհու հայրը։ Նա հայտնել է, որ մտադիր է հունվարի 24-ին բանակցություններ անցկացնել «Ռուսֆոնդ»-ի հետ ու դատի տալ կազմակերպությանը։
