Ռուբեն Բաբայան. «Իրենց մեջ կանգնել ես չեմ կարող, ոչ ոք ինձ թույլ չի տա»

Մի խումբ արվեստագետ-մտավորականների նամակը՝ ուղղված Ժիրայր Սեֆիլյանին, հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվեց։ Ավելին, շատերը նրանց մեղադրեցին միակողմանիության, իշխանության ձեռքերն ազատելու փորձի, նրա պատվերը կատարելու մեջ՝ ցավով արձանագրելով, որ նամակի տակ ստորագրողների թվում են շատ հարգարժան մարդիկ։ Այս եւ իրենց ուղղվող մեղադրանքների շուրջ «ՀԺ»-ն զրուցել է Ռուբեն Բաբայանի հետ: – Այսօր կարծիքներ էին հնչում, որ միգուցե Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակի հեղինակները գնային, բախման օջախ դարձած վայրում կենդանի պատ կազմեին։ Հնարավո՞ր է նման բան լինի։ – Ես չգիտեմ ինչ կենդանի պատի մասին է խոսքը։ Երբ «էլեկտրիկ Երեւանն» էր, ես միանգամից արձագանքեցի, գնացի, որովհետեւ մի կողմից ոստիկաններն էին, մի կողմից խաղաղ ցուցարարները։ Ես չեմ ուզում, որ այս պրոբլեմը տեղափոխվի ոստիկանների եւ ցուցարարների դաշտ։ Այս պրոբլեմը հիմա պետության պրոբլեմն է եւ կապված է այդ զինված խմբի հետ։ Նրա՛ հետ պետք է հարցերը լուծել։ Իսկ իրենց մեջ կանգնել ես չեմ կարող, ոչ ոք ինձ թույլ չի տա, չնայած բազմիցս, հենց առաջին օրվանից, աոաջարկել էի, որ եթե ցանկություն կա, կարող եմ գնալ, փորձել ինչ-որ ձեւի բանակցել, փնտրել եզրեր։ Ես կարծում եմ, որ ամեն մի ժամանակ բերում է իր նոր ձեւերը, եւ այն, ինչ որ մի տարի առաջ ակտուալ էր եւ ճիշտ, հետո կարող է այդպես չլինել։ Երբ դու փորձում ես նույն գետը մտնել երկրորդ անգամ, կրկես է դառնում։ Ես կարծում եմ՝ այստեղ շատ կոնկրետ պահանջ պիտի լինի իշխանություններին՝ լինել իրենց տեղում։ Նախագահին է պետք պարզապես ստիպել՝ եղբայր ջան, կամ դու առաջարկում ես ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից, կամ եթե չունես լուծումներ, ուրեմն քաշվիր մի կողմ, թող ուրիշը գա, այդ լուծումները տա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am