ՀԱԿ ներկայացուցիչը երջանիկ անտեղյակության մեջ է

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երևանում ստեղծված տագնապալի իրադրության մասին արմատական ընդդիմություն հռչակված ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Հայոցյանը երջանիկ անտեղյակության մեջ է։ Նա չգիտի, չի տիրապետում որեւէ «հստակ» ինֆորմացիայի, որպեսզի գնահատական տա «Սասնա ծռեր» խմբի գործողություններին, ավելին՝ լուծումների իր տարբերակը ներկայացնի։ Հայոցյանին լուսավորելու մեր փորձերը հաջողությամբ չպսակվեցին, խմբի պահանջներն ու նպատակները ներկայացնելուց հետո Հայոցյանը սառնասրտորեն մեզ արձագանքեց. «Դա Դուք եք ասում, ես նրանցից այդպիսի բան չեմ լսել»։ Նկատեցինք, թե գուցե դուրս գա ժողովրդի մեջ, որն արդեն մի քանի օր աջակցում է խմբին, իր ներկայությամբ, թերեւս, զսպի ոստիկանական գործողությունները, կանխի բախումը։ «Չէ, ես շոուների սիրահար չեմ…»։ Ավելին չմանրամասնեց ՀԱԿ ներկայացուցիչը։ Նկատենք, որ այս միջադեպի ողջ ընթացքում իրեն տիտղոսակիր ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ը որեւէ կերպ չերեւաց ասպարեզում։ Միայն երկու պատգամավոր Ֆեյսբուքում հիշեցրին կուսակցության գոյության մասին։ «Ժողովուրդ ջան, հուլիսի 13-23-ը Հայաստանից դուրս եմ։ Միակ բանը, որ այստեղից կարող եմ անել, դա նոր արյունահեղություն թույլ չտալու կոչն է»,- գրել է Լեւոն Զուրաբյանը։ Իսկ Արամ Մանուկյանը ներողություն է խնդրել, որ այս իրավիճակում չի կարողանում օգտակար լինել․ «Ուղղակի հուլիսի 15-ից բուժման նպատակով Հայաստանում չեմ: Որքան էլ գործընթացներին հետեւում եմ, ամեն դեպքում դրսից ամբողջական պատկերը հասկանալու համար ինֆորմացիայի պակաս կա: Դրա համար առայժմ դժվար է որեւէ գնահատական տալ: Միակ խնդրանքս է, որ ցանկացած քայլ արվի հաշվարկված ու սթափ գլխով` հետագա լարվածությունից ու զոհերից խուսափելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am