Հակոբ Հակոբյան. իշխանությունը չի ուզում ուժով մաքրել, բնականաբար դա իր մեծությունից է գալիս

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ։ – Պարոն Հակոբյան, արդեն հինգ օր է՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված է։ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի հանգուցալուծումը, իշխանությունը ի՞նչ քայլերի պետք է գնա։ – Ճիշտն ասած՝ քայլն այնպիսի քայլ է, որ իշխանությանը շատ անելու բան չկա, իշխանությունը չի ուզում ուժով մաքրել, բնականաբար դա իր մեծությունից է գալիս, եւ կարծում եմ՝ ճիշտ է դա։ Իսկ ներսի մարդիկ էլ ոնց որ թե բանակցությունների չեն ուզում գնալ, դրա համար այսպիսի վիճակ է ստեղծվել, որը որ իմ կարծիքով շատ վատ է։ Իմ ցանկու՛թյունը այն է, որ բանակցեն, վերջանա այս ամեն ինչը։ – Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ազատամարտիկները որոշեցին նման քայլի գնալ։ – Ցանկացած մարդ իրավունք ունի՝ իր ներսի եղածը արտահայտի, մեղադրի դիմացինին, յուրաքանչյուրս կարող ենք դա անել։ Ինչի համար են ազատամարտիկներն այդ քայլին դիմել, դա, կարծում եմ, իրենց պետք է հարցնել։ Ես ծանոթ եմ իրենց առաջարկներին, ասում են՝ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակել, նախագահի հրաժարական են ասում, եւ երրորդ էլ կա ոնց որ։ Ժիրայր Սէֆիլյանին ես որպես ազատամարտիկ, որպես Ղարաբաղի պատերազմում մեծ ներդրում ունեցող անձնավորություն հարգում եմ։ Այսօր ինքը կալանավայրում է, եւ այս ձեւով կալանավայրից մարդ չեն ազատում, այսինքն՝ եթե կան փաստեր, վերջին հաշվով ցանկացած քննություն վերջում դատարան է գնում, թող ներկայացնեն դատարան, Եթե անմեղ լինի, ազատ կարձակեն, բնականաբար, իմ ցանկությունն էլ է դա, բայց եթե մեղավոր է, բնականաբար, ազատ չի արձակվի։ Նախագահի հրաժարականի մասին ոնց եք կարծում՝ եթե տասը, քսան մարդ կամ հարյուր մարդ հավաքվում է եւ պահանջում է նախագահի հրաժարականը, դա պետք է կատարվի՞։ Եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան, ես կընդունեմ դա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am