Զախարովան պարզաբանել է ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության մասին իր հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում պարզաբանում է տեղադրել, որտեղ անդրադարձել է երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության մասին իր հայտարարությանը: Հիշեցնենք, որ Զախարովան հայտարարել էր, թե Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության միանալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կախված է բանակցային գործընթացում տվյալ երկրի կառուցողական ներդրումից: «Եթե պետությունն ինչ-որ դրական բան ունի հավելելու, ինձ թվում է, այստեղ չեն կարող ինչ-որ խնդիրներ լինել: Սակայն ևս մեկ անգամ եմ կրկնում, եթե խոսքը կառուցողական ներդրում ունենալու մասին է»,- ասել էր Զախարովան: Զախարովան Facebook-ի իր գրառման մեջ նշել է, թե ինքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Հայաստանից և Ադրբեջանից ﬕ շարք լրագրողների (իհարկե, ոչ բոլորի, ոմանց) դիրքորոշումը: «Դուք ցանկանո՞ւմ եք հաղթահարել հակամարտությունը, թե՞ այն խորացնել՝ Ձեր ճաշակով նորություններ հորինելով: Վտանգավոր զբաղմունք է»,- գրել է նա: Նրա խոսքով՝ նախ՝ լրագրողներից մեկն է ճեպազրույցում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի վիճակի մասին հարց տալիս այնպես, կարծես թե դա ոչ թե հարց է, այլ քաղաքական մանիֆեստ: «Ստիպված եղա ընդհատել մենախոսությունը: Հետո այլ լրագրողներ սկսեցին մոդելավորել պատասխանից սենսացիա, թե իբր Մոսկվայի ցանկությունն է ԼՂ հակամարտության կարգավորմանը Անկարայի մասնակցությունը: Չե՞ք ամաչում: Այն պահին, երբ իսկապես շանս կա առաջընթաց գրանցելու: Ինչո՞ւ եք դուք դա անում: Մի՞թե այդքան տարիներն ու այդքան զոհերը փաստարկ չեն պատասխանատու մոտեցման համար … Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակը՝ նորություններ հորինելով, ևս ﬔկ անգամ կրկնեմ: Գոյություն ունեն ﬕջազգային ﬔխանիզմներ, որոնք կոչված են զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորմամբ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները»,- գրել է Զախարովան: Նրա խոսքով՝ ոչ ոք չեղյալ չի հայտարարել երկկողմ շփումները, որի շրջանակում ցանկացած երկիր կարող է քննարկել ներքին կամ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը: «Հարցն այն է, թե որքան կառուցողական դեր են խաղում երկրները, որոնք կարգավորման գործընթացի մաս չեն՝ փորձելով նպաստել կարգավորմանը»,- գրել է նա՝ խնդրելով սադրանքների չենթարկվել, այդ թվում՝ տեղեկատվական:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am