Իշխանությունները չգիտեն` ինչպես անել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից անցել է հինգ օր: Այս ընթացքում Հայաստանի հանրությունն ապրում է գերլարված՝ իրադարձությունների հանգուցալուծմանը սպասելով: Նման պայմաններում, երբ թվում է, թե ՀՀ իշխանության բարձրագույն ղեկավարությունը պետք է ամեն օր հանրությանը ներկայացնի իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ իր արած քայլերը, իրականում հակառակ պատկերին ենք ականտես լինում: Սերժ Սարգսյանն ընդհանրապես ասպարեզից կորել է: Վերջին հինգ օրերին նույնիսկ պաշտոնական լրահոսում նա հայտնվել է երկու անգամ՝ հուլիսի 17-ին հաղորդեցին, որ խորհրդակցություն է հրավիրել, երեկ էլ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչներին էր ընդունել: Երեկվա լուրը եթե չտարածեին, կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ երկրում չէ: Իհարկե, հասկանալի է, որ իրականում իշխանությունները չգիտեն ինչպես անել, ինչ ասել: Դրա համար էլ անցել են խորը ընդհատակ: Հ. Գ. Երեկ ՀՀԿ ԳՄ-ն հերթական նիստն էր հրավիրել, որտեղ խորը մտահոգությամբ ու տագնապով քննարկվել է իրավիճակը` այն որակելով փակուղային: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում կարծիք է հնչել, որ եթե հիմա իրենք ընդառաջ գնան զինյալներին, կանաչ լույս կվառեն քրեական խմբավորումների համար, որոնք կարող են զենք վերցնել ու ցանկացած պահի ինչ-որ պահանջներ թելադրել, բայց մյուս կողմից էլ այսպես թողնելն է վտանգավոր, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է իշխող ուժերից, ու դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Երեկ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին բացատրեց իրենց լռության պատճառը` խոստովանելով, որ չեն խոսում, որպեսզի բանակցային գործընթացին չխոչընդոտեն: Ստացվում է, որ երբ ՀՀԿ-ն խոսում է, բոլոր պրոցեսները ձախողվում են»: Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am