Վանաձորցիները կստեղծեն նախաձեռնող խումբ՝ «Սասնա ծռերին» աջակցելու համար. hetq.am

11:00 Հուլիսի 20-ի երեկոյան վանաձորցիները հավաքվել էին Արցախ պուրակում՝ քննարկելու երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու ստեղծելու նախաձեռնող խումբ՝ «Սասնա ծռերին» աջակցելու ու հետագա անելիքները կոորդինացնելու համար: Հավաքին մասնակցում էին «Նոր Հայաստան» ճակատի, «ժառանգություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ, անհատ քաղաքացիներ: Հիմնադիր խորհրդարանի Լոռու գրասենյակը ներկայացնող Ռազմիկ Էվոյանը ներկաներին տեղեկացրեց, որ վերջին օրերին մարզի տարբեր համայնքներից Սասնա ծռերին աջակցելու տարբեր առաջարկություններ են եղել: Մասնավորապես, առաջարկվել է խմբեր կազմել, համակարգված ձևով մեկնել Երևան ու կանգնել պայքարողների կողքին: Հնչեցված հաջորդ առաջարկը միջպետական ճանապարհի փակումն էր: «Արդեն իսկ մի քանի տասնյակ տղաներ Լոռիից մեկնել են Երևան: Մեկնել ցանկացողները, սակայն, դեռ շատ են»,- ասաց Ռ. Էվոյանը, հավելելով՝ եթե իրավիճակն ավելի սրվի, ճանապարհը փակելու առաջարկը կարող է կյանքի կոչվել: «Մենք պետք է մեծ պատասախանատվութամբ մոտենանք այս հարցին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, որ հայ ազգն իր ինքնության համար պայքարող ժողովուրդ է: Մեզ փորձում են համոզել, որ մեր ժողովրդին հարիր չեն նման դրսևոումները: Իսկ ի՞նչն է հարիր, թողնել, հայրենիքը լքե՞լը: Մենք պետք է պաշտպան կանգնենք մեր հայրենիքին, մեր պետականությանը,- նշեց «Նոր Հայաստան» հանրային ճակատի անդամ Լորա Արամյանը: Այսօրվա հավաքին մասնակցողների թիվը չէր անցնում մի քանի տասնյակը: Հավաքի մասնակիցները, սակայն, վստահ են՝ լոռեցիները դեռ ցույց կտան, որ պայքարող են: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am