Ոչ մեկս էլ ապահովագրված չենք սխալներից. հերիք է՝ ինչքան հայի արյուն է թափվել. Շարմազանով

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից 4 օր անց ինչու Սերժ Սարգսյանը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, որեւէ բառ չի ասել այդ դեպքերի մասին: Երեկ լրագրողները ՀՀԿ գործադիր մարմինի նիստից հետո այս հարցը ուղղեցին ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Հարցին, թե ինչ կարծիք կա խմբի պահանջների հետ կապված՝ Շարմազանովը պատասխանեց, որ էսօր թիվ մեկ խնդիրը խաղաղ հանգուցալուծումն է, պահանջների մասին խոսելու ժամաանկը չէ: Հարց հնչեց նաեւ, թե արդյոք ՀՀԿ-ն ընդունում է, որ Հայաստանի ժողովրդի մի հատվածին հասցրել է այնպիսի վիճակի, որ իշխանափոխության են ձգտում այս ճանապարհով: «Էսօր ես այստեղ չեմ, որ պատճառների մասին խոսեմ: Իմ մեղավորության հետ կապված. ես սուրբ չեմ, ունեմ բազում մեղքեր, բազում թերություններ, թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ»,- պատասխանբեց նա: Խոսելով զինված խնմբի եւ պատանդների սննդի բացակայության մասին՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց, որ ինչքան տեղյակ է՝ երեկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր փորձում զբաղվել այդ խնդրով: Այնուհետեւ նշեց, որ այսօր լրատվամիջոցներում կարդացել է, որ զինյալ խմբի անդամներից մեկն ասել է՝ սննդի խնդիր չկա: «Բայց ես կարող եմ եւս մեկ անգամ ասել, որ մենք որպես իշխանություն անելու ենք բոլոր հնարավոր քայլերը, բոլոր քայլերը, որպեսզի մեր մայրաքաղաքում, մեր հայրենիքում հայի արյուն չթափվի: Հերիք է ինչքան հայի արյուն է թափվել: Ոչ մեկս էլ ապահովագրված չենք սխալներից: Լավագույն ճանապարհը երկխոսություն է, միմյանց լսելն է»,- հավելեց նա:  

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am