Կրակոցներ Երևանում. վիրավորների մեջ է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից ընկերը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Երեկ՝ հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նույն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել են նաև քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի և ավագ քննիչ Արման Երիցյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանն է և մինչ նրանք ճշտում էին դեպքի հանգամանքները, հրազենային վնասվածքներով նույն բժշկական կենտրոն է տեղափոխվում մեկ այլ տղամարդ: Պարզվում է նաև, որ երկրորդ տեղափոխված վիրավորը Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանն է: Արդեն տեղում բժիշկներն իրավապահներին հայտնում են, որ վիրավորներն ի վիճակի չեն խոսելու, քանի որ նրանք գտնվում են վիրահատարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գործող «555» հացատանը ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ. Ավետիսյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Ռ. Կոստանյանի ուղղությամբ՝ վնասելով նրա ձախ սրունքի հատվածը: Այնուհետև այդ պահին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, 43-ամյա Ռոբերտ Եփրեմյանը վտանգելով իր կյանքը՝ ներս է մտել հացատուն և Ռ. Ավետիսյանից պահանջել, որպեսզի վերջինս զենքը վայր դնի, սակայն Ռ. Ավետիսյանը մեկ անգամ էլ կրակոց է արձակել, ինչից հետո Ռ. Եփրեմյանը մեկ հոգու հետ իր և շատերի կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու համար Ռ. Ավետիսանին վնասազերծելու նպատակով իր մոտ եղած հաշվեցուցակային ատրճանակով մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել ու տեսնելով, որ այն օգուտ չի տալիս, այնուհետև ձեռնամարտի հնարքով նրան զինաթափել է: Ատրճանակն առգրավվել է: Քննիչ Երիցյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, դատաժշկական, հետքաբանական, մատնադրոշմային: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած վիրավորներից մեկը Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկեր ու թիմակից, Նորագյուղցի Բոգոն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am