Ինչ են խոսել Վիտալի Բալասանյանը եւ «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչները

Galatv.am. ՊՊԾ գնդի տարածքում ավարտվել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունները: Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, թե Վ. Բալասանյանն իր սեփական նախաձեռնությամբ էր եկել հանդիպելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:Մեր այն հարցին, թե մասնավորապես ինչի՞ շուրջ են բանակցել, Վ. Ավետիսյանն ասաց, թե չի ցանկանում մանրամասնել բանակցությունների բովանդակությունը, միայն նշեց, թե ինչպիսի տեսակետ են ներկայացրել իրենք.«Նա ներկայացրեց իր նկատառումները, մենք՝ մեր դիրքորոշումը, գրի առավ երկուսն էլ ու գնաց, բովանդակության մասին չեմ ուզում հայտնել»,- ասաց Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր» խմբի դիրքորոշումը մնում է անփոփոխ. պահանջում են Ս. Սարգսյանի հրաժարականը, որին հաջորդելու է ժողովրդի վստահության կառավարության ձեւավորումը.  «Մենք ուրիշ լուծում չենք տեսնում, մեր պատկերացրած լուծումը հետեւյալ սպեկտրի մեջ է, կամ Ս. Սարգսյանը շարունակում է բռնություն գործադրել այս պահին իր նկատմամբ թշնամացած ժողովրդի նկատմամբ, սպանում է լայնածավալ ապստամբություն եւ ժողովրդի դատաստանի առարկա է դառնում: Մյուսը, որ ինքը հրաժարվում է, եւ ձեւավորվում է ժողովրդի վստահության կառավարություն քաղաքակիրթ ձեւով, այս սպեկտրի մեջ կարող է առաջանալ որեւէ ոսկե միջին, կոնկրետ կետն այդ սպեկտրի որոշվելու է Ս. Սարգսյանի գործած մեղքերով: Եթե նա կատարել է ծանր հանցագործություններ, ապա ըստ այդմ պատասխան կտա, սա է այն սպեկտրը, որի մեջ պետք է լինի լուծումը, մենք առաջարկում ենք միանգամից ներքեւի կետից սկսել, որ հրաժարական տա: Ուրիշ տարբերակ մենք չենք քննարկում, թե ով ինչ լուծում կառաջարկի, եթե այդ սպեկտրի մեջ չէ, մենք չենք ընդունում», եզրափակեց Վ. Ավետիսյանը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am