Մարկեդոնովը՝ երևանյան իրադարձությունների մասին

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը ռուսական «Պոլիտկոմ» կայքում անդրադարձել է երևանյան իրադարձություններին: Նա իր հոդվածում նախ պատմել է հուլիսի 17-ից Երևանում տեղի ունեցող իրադարձությունների և Ժիրայր Սէֆիլյանի գործունեության մասին: «Երևանյան պատմությունը ստվերում մնաց այնպիսի իրադարձությունների ֆոնին, ինչպիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձն ու ֆրանսիական Նիսում ահաբեկչությունն էր: Ներկա պահին հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ անհնար է ասել՝ ինչպիսի՞ն կլինի ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը: Ցանկացած դեպքում, իշխանությունները հրաժարվեցին շենքի անհապաղ գրոհից, բանակցությունների մեջ մտան ոստիկանական գնդի վրա հարձակման մասնակիցների հետ և դրանով հնարավորություն տվեցին, որպեսզի կանխվի բռնության անվի պտույտը»,- գրել է վերլուծաբանը: Ի դեպ, ըստ նրա, այժմ էլ հնարավոր չէ բացառել ուժային հանգուցալուծումը: Ամեն ինչ դինամիկ կերպով զարգանում է, յուրաքանչյուր րոպե կարող են բացվել նոր չնախատեսված հանգամանքներ: Սակայն, Մարկեդոնովի որակմամբ, ինչպես էլ որ ավարտվի կոնկրետ իրադարձությունը, այն բարձրացնում է մի շարք սուր հարցեր, որոնք շոշափում են ավելի լայն ենթատեքստեր և պահանջում են պարզաբանումներ: «Նախ՝ հուլիսյան միջադեպը չափազանց բարդ է Հայաստանի ներքաղաքական դինամիկայի կոնտեքստում: Արդեն հաջորդ տարի երկիրը մտնում է նոր ընտրական ցիկլ: Այն բացվում է խորհրդարանական ընտրություններով: Բայց այդ արշավը պարզապես Ազգային ժողովի պատգամավորների հերթական վերընտրություն չի լինի: Դա կլինի սահմանադրական բարեփոխման նոր փուլ, մեկնարկ, որը տրվել է 2015թ. դեկտեմբերի հանրաքվեով: Դրա էությունը լիազորությունների վերաբաշխումն էր նախագահից՝ պառլամենտին և կառավարությանը: Այսպիսով, այս կամ այն կուսակցության հաղթանակից է կախված ոչ միայն՝ մանդատների բաշխումը, այլև՝ կառավարության ձևավորումը, երկրի ներքին և արտաքին քաղաքական կուրսը: 2018 թվականին կընտրվի նախագահ, բայց սահմանադրական նովելներին համապատասխան, դա տեղի կունենա ոչ թե՝ համընդհանուր ընտրությունների, այլ՝ Ազգային ժողովի պատգամավորների ձայների օգնությամբ: Այսկերպ Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանա երկարաձգել իշխանության մեջ իր ներկայությունը: Բայց արդեն՝ ոչ որպես նախագահ, այլ՝ իշխող կուսակցության ղեկավար, կամ, հնարավոր է՝ կառավարության ղեկավար: Սակայն իշխող էլիտայի համար բացվող ընտրական ցիկլը թեթև զբոսանք չի լինի»,- նշել է Մարկեդոնովը: Վերջինիս խոսքով՝ ներքաղաքական կյանքի հակասությունները երկրում հանգեցրել են արմատական տրամադրությունների: «Ցավոք սրտի, որոշակի աստիճանի պահանջարկված քաղաքական գործիք դարձավ ահաբեկչությունը: 1994 թվականին Հայաստանի հատուկ ծառայությունները բացահայտեցին ընդհատակյա «Դրո» կազմակերպությունը, որի նպատակն էր քաղաքական հակառակորդների ոչնչացումը: 1990-ական թվականների վերջին ահաբեկչությունների արդյունքում սպանվեցին գլխավոր դատավորը, հանրապետության Պաշտպանության և ներքին գործերի նախարարների տեղակալները: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի վրա զինված հարձակման արդյունքում սպանվեցին վարչապետը և խորհրդարանի խոսնակը: 2002 թվականի մարտին մահափորձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանի նկատմամբ: Չնայած հուլիսյան միջադեպը Հայաստանին շարժման մեջ չգցեց, իսկ Սէֆիլյանի կողմնակիցները չստացան համընդհանուր աջակցություն, չնայած նրանց համակիրների առանձին խմբեր իրենց մասին հայտնեցին հրապարակայնորեն և, դրանով հանդերձ, չկարողացան գործի գցել ապակայունացման մեխանիզմը, ռադիկալիզմի սանձահարման խնդիրը մնաց չլուծված: Եվ միայն կոշտ ոստիկանական միջոցներով, որոնք, իհարկե, անհրաժեշտ են և անկասելի, տվյալ հարցը լուծելի չէ: Հայաստանի բողոքական ընտրողն իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով պատրաստ է աջակցել նույնիսկ ոչ այնքան կառուցողական ծրագրի: Սա հայկական քաղաքական համակարգի ամբողջ կառուցվածքին տալիս է անկայուն բնույթ: Իշխանության քաղաքականությունից դժգոհությունը կարող է երևան հանել պատահական անձանց, որոնք չեն տիրապետում բանիմացության բավարար մակարդակի և երկրի կառավարման համար անհրաժեշտ պատրաստության: Այս սցենարին նպաստում է նաև շարքերի համալրումը դժգոհ երիտասարդությամբ: Վատ կազմակերպված, քաղաքական առաջնորդներից զուրկ շարժումը հարմար թիրախ է մեքենայությունների համար՝ ինչպես՝ երկրի ներսից, այնպես էլ՝ դրսից: Երկրորդ՝ հայկական ներքին բողոքը սերտորեն կապված է ԼՂ հիմնահարցի դինամիկայի հետ: Եվ Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցների ակտիվացումը հնացած կոնֆլիկտի գոտում վերջին էսկալացիայից հետո զարմանալի չէ: Հանրապետության շատ քաղաքացիներ, հատկապես՝ Ղարաբաղյան պատերազմի վետերանները, իշխանությունների արձագանքն ընկալում են՝ որպես մինիմում՝ որպես պասիվություն, և մաքսիմում՝ որպես երկրի շահերի դավաճանություն: Այս գործոնը պետք է հաշվի առնել խաղաղ նախաձեռնություններ պլանավորելիս: Ակնհայտ է, որ Սարգսյանի թիմի չափից դուրս զիջողականությունը կարող է ընկալվել՝ որպես արտաքին ճնշման տակ ընդդիմախոսի պայմանների ընդունում»,- նման տեսակետներ է հայտնել Սերգեյ Մարկեդոնովը: Վերջինս նաև նշել է, թե Մոսկվան չպետք է մոռանա Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների հատուկ բնույթը: Նրա որակմամբ, ՀՀ-ն իսկապես այն հանրապետությունն է, Անդրկովկասի երկրներից միակը, որը մասնակցում է եվրասիական ինտեգրացիոն նախագծերին: «Վերջին մի քանի ամիսներին, հատկապես՝ ապրիլյան էսկալացիայից հետո, ԶԼՄ-ների, բլոգերների, հասարակայնության ուշադրության կենտրոնում հայտնվեց ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության, նրա մասշտաբների և Հայաստանի համար ընդունելիության մասին բանավեճը: Սակայն սա այսբերգի միայն վերին մասն է: Տվյալ սյուժեի հետ միասին, քննարկվում են նաև հայկական տարածքում ՌԴ խոշոր կորպորացիաների գործողությունները և Մոսկվայի «մեղմ ուժի» որակը: Որպես օրինակ՝ ասենք, որ Շանթ Հարությունյանի առաջ քաշած «ազգային հեղափոխության» պայմաններից մեկն էր Ռուսաստանից «տիկնիկավարների դեմ» պայքարը: Ամենայն հավանականությամբ, նման «մարտիկներ» կան նաև «Հիմնադիր խորհրդարանի» կողմնակիցների շարքերում: Եվ չնայած այսօր նրանք շատ չեն, միտումը, որի դեպքում իշխանության սխալները նույնացվում են Կրեմլի գործողությունների հետ, վտանգավոր է: Մոսկվան, ամբողջովին հիմնվելով գործող իշխանության վրա և ոչ հոժարակամ չդիվերսիֆիկացնելով իր հայկական կապերը, հաղթաթուղթը տալիս է դեմագոգների և պոպուլիստների ձեռքը, որոնք հանդես են գալիս Հայաստանի «իրական ազատության» համար: Բայց նրանք դրանով են պոպուլիստ, վերջապես, այն դեպքում, երբ ռուսական շահը պահանջում է ավելի որակյալ աջակցություն, քան միայն «արքաների դիվանագիտությունը»»,- նկատել է Մարկեդոնովը: Այսպիսով, ըստ նրա՝ հուլիսյան միջադեպը ցույց տվեց, որ մի շարք խնդիրներ կան Հայաստանի համար, որին Ռուսաստանը դիտարկում է՝ որպես Անդրկովկասում և հետխորհրդային ամբողջ տարածքում կարևոր և վստահելի դաշնակից: «Եվ ինչպես էլ լուծվի պատանդների և նրանց զավթողների հետ կապված կոնկրետ պատմությունը, հայկական ներքին քաղաքականությունը, «ինչպես նաև՝ ռուսական արտաքին քաղաքականության հայկական ուղղությունը», պահանջում է ավելի նուրբ տրամադրվածություն»,- իր հոդվածում ընդգծել է Մարկեդոնովը:  Նյութը հրապարակման պատրաստեց ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ 168.am  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am