100 մլն դոլար` երեխաներին սովամահությունից փրկելու համար
Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ Ալիկո Դանգոտեն, և միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել են 100 մլն դոլար արժողությամբ նախագծի ստեղծման ծրագրերի մասին՝ Նիգերիայում թերսնման խնդիրը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Դանգոտեի խոսքով՝ իր և Բիլ ու Մելինդա Գեյթսերի հիմնադրամների գործընկերությունը կլուծի խնդիրը, որին Նիգերիայի հյուսիսային մասում բախվում է մոտ 11 մլն երեխա: Այս հայտարարությունն արվել է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում՝ հաջորդ օրն այն բանից, երբ Դանգոտեն ու Գեյթսը պայմանագիր են ստորագրել հյուսիսային Կադունա, Սոկոտո և Կանո նահանգներում իմունացման ծրագրերի մեծացման մասին:
