50 մուսուլմանական երկրներ դատապարտում են Իրանին
Իսլամական համագործակցության կազմակերպության հանդիպման ժամանակ ավելի քան 45 մուսուլմանական երկրներ դատապարտել են Իրանին՝ Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա վերջերս գործած հարձակման և ահաբեկչությանն աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը: ՄԱԿ-ից հետո մեծությամբ երկրորդ միջկառավարական կազմակերպությունը արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացրել է արտահերթ հանդիպում Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում գտնվող շտաբ բնակարանում՝ քննարկելու համար Իրանում թագավորության դեսպանատան վրա հարձակումը: Ամփոփիչ հայտարարության մեջ նախարարները դատապարտել են Իրանին «Սաուդյան Արաբիայի Թագավորության դիվանագիտական առաքելության դեմ Թեհրանում և Մեշհեդում ագրեսիայի համար, ինչը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի խախտում է»: Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան նկատմամբ հունվարի 2-ի ագրեսիայի ակտերը «հակասում են Իսլամական համագործակցության կազմակերպության խարտիային և ՄԱԿ-ի կանոնադրությանը»:
