Էլինար Վարդանյան. Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում

Ի վերջո, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչպիսի լուծում կարող ենք ակնկալել, այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի հետ։ – Արդեն իսկ քաղաքացիների շրջանում է լարվածությունը մեծանում, եւ հետզհետե էսկալացիայի միտումներն ավելի տեսանելի են դառնում։ Ըստ Ձեզ՝ այս իրավիճակը մոտ օրերս կկարգավորվի՞։ – Գիտեք, ես կարծում եմ՝ այո՛։ Չի կարող այս իրավիճակը հավերժ շարունակվել։ Այսինքն՝ պետք է, բնականաբար, լուծման ելքեր գտնվեն։ Եվ, բնականաբար, լուծման ելքերը պետք է լինեն բանակցային արդյունքում ձեռք բերված ելքեր։ Մյուս կողմից՝ նաեւ ոստիկանության աշխատակիցները պետք է զերծ մնան լրացուցիչ բռնություն գործադրելու միջոցով հրահրումներ եւ լարվածություն մտցնելուց: – Տիկին Վարդանյան, Դուք լինելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած վերջին բախումները, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին։ – ճիշտ է, բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, ինչը, իհարկե, մարդու իրավունքների խստագույն խախտումներ են։ Ես ինքս անընդհատ կապի մեջ էի ե՛ւ ոստիկանության, ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, եւ մինչեւ ուշ գիշեր բոլոր ակտիվիստները ազատ էին արձակված։ Ես կոչով դիմեցի եւ օգտվելով առիթից, քանի որ չեմ բացառում, որ այդպիսի գործողություններ կարող են կրկնվել, եւս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում։ Որովհետեւ լրացուցիչ ազդակները, որոնք կարող են լարվածություն առաջացնել, իրավիճակի լուծմանը միանշանակ չեն նպաստելու, այլ հակառակը՝ ավելի խորացնելու են առանց այն էլ լարված մթնոլորտը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am