Ինչո՞ւ անցած տարվա կենդանի պատի ներկայացուցիչներն այս տարի նույն նախաձեռնությունը չեն կրկնում

Էրեբունիում «Սասնա ծռեր» խմբի հսկողության տակ անցած ՊՊԾ գնդի տարածքում այս օրերին հատուկենտ պատգամավորներ են երեւում, այն էլ կարճ ժամանակով։ Եվ որեւէ մեկը ոստիկանների ու ցուցարարների կամ ոստիկանների ու ապստամբ խմբի միջեւ կենդանի պատ ձեւավորելու նախաձեռնություն չի անում։ Հատկապես որ նախօրեին արդեն ոստիկանների ու Սարի թաղի բնակիչների միջեւ բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել, անգամ բախումներ տեղի ունեցան, կային նաեւ վիրավորներ, այնտեղ էր ընդամենը մեկ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ, եթե «էլեկտրիկ Երեւանի» դեպքում մի կողմում ոստիկանությունն էր՝ զինված, այս դեպքում զինված են թե՛ ապստամբները, թե՛ ոստիկանները։ Եվ զինված բախման, կամ հատկապես արդեն ոստիկանների կողմից ՊՊԾ գնդի գրոհի հավանականությունը մեծ է։ Ոստիկանները գրեթե ամեն օր այդ տարածքից ցուցարարների են բերման ենթարկում։ Ինչո՞ւ անցած տարվա կենդանի պատի ներկայացուցիչներն այս տարի նույն նախաձեռնությունը չեն կրկնում։ «ՀԺ»-ի զրուցակիցներն այս տարի հրաժարվեցին այդ մտքից։ Նրանց հավանաբար վախեցրել է գիշեր-ցերեկ անքուն մնալը կամ միգուցե դրա համար համապատասխան որոշում չկա։ «էլեկտրիկ Երեւանի» մասնակիցներից «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ասաց, որ ինքը Գյումրիում է, քանի որ այդ քաղաքում էլ որոշակի ակտիվություն կա։ Իսկ նախօրեին իր գործընկերներ Լեւոն Դոխոլյանն ու Իշխան Հարությունյանը Ազատության հրապարակում են եղել։ Մարգարյանը խոստացավ, որ եթե Գյումրիում գործընթացները շատ չխորանան, ինքը կգա Երեւան ու կլինի ՊՊԾ գնդի մոտ հավաքված ցուցարարների հետ։ Հատկապես որ «Սասնա ծռեր» խմբի մեջ նաեւ գյումրեցի կա՝ Արամ Հակոբյանը։ «Ես արդեն կոչ եմ արել եւ հայտարարել, որ այս գործընթացը խաղաղ ճանապարհով լուծելու համար պետք է պատգամավորներս անպայման խումբ ձեւավորենք, միջնորդի դերակատարում ստանձնենք, որ անարյուն, խաղաղ ճանապարհով փորձենք հասնել լուծման։ Ես չգիտեմ, թե ինչպես պետք է զարգանան իրադարձությունները, բայց բոլորս պետք է լինենք դրա կիզակետում։ Կոչ եմ անում, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները խումբ ձեւավորեն, դիմեն իրավապահ մարմիններին հանդիպելու խմբի անդամներին»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։   Արմինե ԱՎԵՏՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am