Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում՝ Ֆարս նահանգում, 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի հիպոկենտրոնը գտնվել է 28.4 կմ խորության վրա։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Մոտակա քիչ թե շատ խոշոր բնակավայրը գտնվել է էպիկենտրոնից 83 կմ հեռավորության վրա։ Դա Դարաբ քաղաքն է, որտեղ ապրում է ավելի քան 54.000 մարդ։ Տուժածների կամ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։
