Ո՞վ ստեղծեց ներկա իրավիճակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու մասին լուրի տարածվելու առաջին իսկ պահից բոլոր գործիչները, նույնիսկ ամենաընդդիմադիրներ դիրքորոշում ունեցողները դատապարտում, մերժում էին տեղի ունեցածը: Բոլորը դեմ էին զենքով իշխանություններին խելքի բերելու տարբերակին: Իրավիճակն ամբողջովին գործող իշխանության օգտին էր: Իսկ ի՞նչ արեցին նրանք. իրավիճակը գնահատեցին իբրեւ իրենց աջակցություն եւ սկսեցին առիթն օգտագործելով՝ հաշվեհարդար տեսնել իշխանությունից տարբերվող տեսակետ ու ակտիվ պահվածք ունեցողների հետ: Զանգվածային բռնարարքներ ու ձերբակալություններ սկսվեցին: Մի հարցում, սակայն, նրանք սխալվել էին: Մարդիկ, դատապարտելով զինյալների գործողությունները, ոչ թե աջակցում էին իշխող ՀՀԿ-ին, այլ նրանց դեմ պայքարի ընտրված ձեւը: Արդյունքում երեկ արդեն ունեցանք կրակոցներով ուղեկցված բախումներ, բազում վիրավորներ (նախնական տվյալներով՝ տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան), եւ իրավճակը մի պահ ամբողջովին դուրս եկավ վերահսկողությունից: Հանուն արդարության պետք է նշել, որ Անի անունով մի երիտասարդ աղջիկ իր պահվածքով հրահրեց երեկվա բախումը՝ ոստիկաններին վերջնաժամկետ ներկայացնելով: Այնուհետեւ նա տարածքից հեռացավ, իսկ խաղաղ ցուցարարները, ենթարկվելով սադրանքին, արյունալի բախումների գնացին ոստիկանների հետ: Ոստիկանները ստպված եղան հատուկ միջոցներ կիրառել: Իսկ հավաքները շարունակում են ավելի մարդաշատ դառնալ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am