Գաղտնազերծած փաստաթուղթ

  Հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) պատկանող շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ: Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում հայտնվել են նշված նամակագրություններն ու փաստաթղթերը, կայքի հասանելիությունը  Թուրքիայի տարածքում արգելափակվել է:, փոխանցում է Panorama.am-ը: «Էրմենիհաբեր»-ը ներկայացնում է «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որը գործակալության կայքում ներկայացված  է «ԱԶԿ»-ի՝ 2015թ. խորհրդարանական ընտրությունների հավանական ծրագրերը» վերանգրով: Հոդվածի հեղինակը չի նշվում, սակայն ներկայացվող վերլուծությունը բավական ուշագրավ կերպով ցույց է տալիս, որ  Թուրքիայի իշխող կուսակցությունը ցանկացած պարագայում հաղթելու էր 2015թ. խորհրդարանական ընտրություններում: Փաստաթուղթը բաղկացած է երեք հավանական տարբերակների նկարագրությունից և եզրակացությունից: 1. Տարբերակ Ի՞նչ գնով էլ լինի՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում չպետք է հատի քվեների նվազագույն տոկոսային շեմը: Այդ նպատակով ամեն տեսակի ճնշումներ կգործադրվեն, նրանց բոլոր կառույցներին հարձակումներ կկազմակերպվեն՝ ժողովրդի անվան տակ: Դրա շնորհիվ ԱԶԿ-ն կապահովի 300 և ավելի պատգամավորական մանդատ և մյուս կուսակցություններից մեկին՝ ԺԴԿ-ին (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-  CHP)  կամ ԱՇԿ-ին (Ազգայնական շարժում կուսակցություն- MHP) շատ մեծ, անհավանական խոստումներով  գրավելով՝ կնպաստի Էրդողանի նախագահ դառնալուն: Այլ կուսակցություններից ԱԶԿ-ի օգտին քվեարկողները կստանան ամեն ինչ՝ փող, պաշտոն: Եթե դա տեղի չունենա, ապա Էրգենեկոնի հետ համաձայնության գալով «Բայկալի» նմանությամբ մի ծրագիր կիրականացվի. բոլորին կին կվաճառեն, սեքսուալ բնույթի տեսագրություններով շանտաժի կենթարկեն: Այդ նպատակով գաղտնի պայմանավորվածություն ձեռք կբերվի Փերինչեքի հետ: Եթե այս ծրագիրն էլ չօգնի, ապա ազգային հետախուզական ծառայության հետ համաձայնության գալով՝  ամենուր կհնչեցվեն մյուս կուսակցութունների ներկայացուցիչներին ուղղված մահվան և բանտարկության սպառնալիքներ: Այսինքն, ԱԶԿ-ն ամեն ինչ կանի, անգամ մարդասպանության կգնա՝ իրեն անհրաժեշտ 400  մանդատն  ապահովելու և Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար: 2. Տարբերակ Եթե ԺԴԿ-ն անցնի ձայների նվազագույն շեմը, ապա ԱԶԿ-ն ոչ մի կերպ չի կարող 400 մանդատ ապահովել: Այդ պատճառով էլ նախ երկրի հարավ-արևելյան շրջաններին ինքնավարություն կտրվի, ապա ազատ կարձակվի Օջալանը և կվաճառվի քրդերին. հարավ -արևելյան տարածքներ այլևս չենք ունենա: Բայց նույնիսկ այս դեպքում Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու: Ուստի առաջին կետում նշված բոլոր միջոցները կկիրառվեն և պարտադրանքով, գաղտնի կերպով  ևս 30-40 պատգամավոր կգրավվի և 400 մանդատը կապահովվի: Էրդողանը նախագահ կդառնա: Այսինքն, եթե ԱԶԿ-ն ընտրություններում ձայների 30 տոկոսը ստանա, ապա 400 մանդատ ապահովելն արդեն մանկական խաղ է: Այսպիսով, եթե խորհրդարանական ընտրություններում նույնիսկ կոալիցիա էլ ստեղծվի, միևնույնն է, երկիրը շարժվելու է դեպի անասելի քաոս և մասնատում: 3. Տարբերակ Եթե ԱԶԿ-ն չհավաքի ձայների 30 տոկոսը, ապա նրանց միայն մեկ տարբերակ է մնում՝ կեղծարարությամբ ստանալ այդ 30 տոկոսը: Իսկ դա կարող են անել քվեները հաշվող  կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա ճնշումներ և սպառնալիքներ կիրառելով: Այսպիսով, եթե ԱԶԿ-ն նույնիսկ ընտրողների 30 տոկոսի քվեները չստանա, միևնույնն է, շանտաժով ու բռնությամբ կհասնի դրան: Այն պաշտոնյաները, ովքեր չեն ցանկանա դրան ենթարկվել, կհեռացվեն պաշտոնից, կփոխարինվեն, նույնիսկ կսպանվեն: Եզրակացություն. Այս բոլոր ծրագրերի համար «Էրգենեկոնի» օձերի կարիքն է զգացվում: Այդ պատճառով է, որ ԱԶԿ-ն նրանց ազատ է արձակել: Այդ նպատակով, հավանաբար, մեծ գումարներ  է փոխանցել նրանց և ամենաբազմազան խոստումներ տվել: Իսկ դրա դիմաց, ամենայն հավանականությամբ, «Էրգենեկոնն» և մաֆիան  ԱԶԿ-ին խոստացել են՝ ինչ գնով էլ լինի ապահովել 400 մանդատ»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am