4 կուսակցություններ հայտարարում են

 21:45 4 կուսակցությունների հայտարարությունը Մտահոգված  2016 թ-ի հուլիսի17-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններով, Վերլուծելով  ՀՀ-ում իշխանություն-ընդդիմություն պայքարի ժամանակագրական դրսևորումները, Բացառելով կոնֆլիկտի ուժային լուծումը, Փաստելով, որ. 1) ՀՀ-ում առաջին անգամ բացահայտ զինված ընդհարում է գրանցվել իշխանությունների դեմ, 2) ԼՂՀ շուրջ բանակցային գործընթացները հարցականի տակ են դրել Հայ ժողովրդի 25 տարվա զոհո­ղու­թյունները, 3) Իշխանական ուժերն Հայությանը պարտադրում են պա­տե­­րազմ կամ տա­րածքների հանձնում երկընտ­րան­քը, 4) ԼՂՀ հարցի կարգավորման ձգձգումը խոչնդոտում է կոնֆլիկտում ներգրավված կողմերի ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտ­­նե­րի զարգացմանը, 5) Ապրիլյան պատերազմը բացահայտեց ռազմավարական կառավարման և ան­վտան­­գության կազմա­կերպ­­չական բազմաթիվ խնդիրներ, որոնց հաղթահարմանը պարտական ենք 18-20 տա­րեկան Հայ զինվորին, 6) Ապրիլյան պատերազմի ազգային մոբիլիզացիոն ներուժը չստացավ ցանկալի իրավակիրառական դրսևո­րում, 7) Ադրբեջանում պետական ահաբեկչության զոհ դարձած 660000 փախստականների անբեկանելի իրա­վունքն է իրենց հայրե­նի­­քում՝ ազատագրված տարածքներում բնակություն հաստատելը, 8) Ներքին կյանքում սոցիալտնտեսական անմխիթար և իրավաքաղաքական անբավարար վիճակը. Նշելով, որ պատմությունը կրկնվում է՝ առաջին համաշխարհային պատերազմում Հայության մաս­նակ­­­ցու­­­թյու­նը արդյունավորվեց Վիլսոնի իրավարար վճռով, սակայն Հայությունը դուրս բերվեց միջազ­գա­­յին հան­­­րույ­թի պարտավորությունների շրջանակներից՝ Հայությանը պարտադրվեց Սարդարապատի գոյա­մար­տը, Որակելով Հայրենիքից տարածքների տարանջատումը և բանակցություններում տարածքի շա­հար­կու­մը պարտվողականություն, Հաշվի առնելով, որ առ այսօր հանրությանը ներկայացված չեն 1999թ-ի հոկտեմբերի 27-ին պետակա­նու­թյան դեմ ահաբեկչության և 2008 թ-ի մարտի 1-ի պետական ահաբեկչության իրական պատաս­խա­նա­տու­նե­րը, պատասխանատ­վու­թյան չեն ենթարկվել արյունահեղության հեղինակները, Ցավով արձանագրելով, որ դեպքերի շրջանակներում բարիկադի երկու կաղմերում հայտնված ազա­տա­մար­­տիկ­նե­րը պետականության համոզված պաշտպաններն են, երբեմնի ազատամարտիկ զինակիցներ, Կարևորելով  գնահատականների հիմքում պատճառա-հետևանքային վերլուծությունը, Հարկ ենք համարում տարանջատել իշխանության դեմ գործողությունները պետականության դեմ գոր­ծո­ղու­­թյուններից և փաստել, որ պետությունը կարիք ունի պաշտպանության իշխանության չարաշահումից, Դատապարտում և անընդունելի ենք համարում արտաքին ուժերին ծառայությունների մատուցումը, եղբայրասպան այրունահեղությունը և դրան հանգեցնող քաղաքական վարքագիծը, Մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված ազատամարտիկ սպայի ըն­տա­նի­քին և հարազատներին, վիրա­վոր­ներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, առողջություն: Առաջնորդվելով համազգային և պետական շահերով,   կոչ ենք անում   Կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուր­ժո­ղականություն, զերծ մնալով անհարկի պիտակա­վո­րումներից, ընդառաջ գնալու բարի կամքով, հասարակության վստա­հությունը վայելող մտավորականության ներգրավմամբ, գտնել  լու­ծումներ:   ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՔ (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am