Ինչ կորոշվի Հայաստանի տարածքի համար

Երեկ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հուլիսի 19-22-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով: Իհարկե, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակության այցի պահը զուգադիպություն, հերթական այցելություն կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունենում Երևանում տեղի ունեցող իսկապես աննախադեպ իրադարձության` Էրեբունիում ստեղծված իրավիճակի պայմաններում: Առհասարակ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այլևս պետության համար որևէ նշանակալի իրադարձություն` համաձայնագրի ընդունում` ՀՕՊ-ից, ԵԱՏՄ-ից ու այլնից, զարմանք էլ չի առաջացնում: Մենք, կարծես, կամավոր հանձնել ենք մեր երկրի տարածքը Ռուսաստանին ու հիմա ինչ էլ պատահի` մենք արդեն ընտելացել ենք: Ոչ Հայաստանի իշխանություններն են պարզաբանում, հասարակությանը բացատրում` ինչ պատճառով, ինչու, ինչ նպատակով, ինչ խնդիր լուծելու, և որ ամենակարևորն է` որն է այդտեղ Հայաստանի շահը, ոչ էլ, բնականաբար Ռուսաստանն է իր պարտքը համարում որևէ մեկնաբանություն անել: Բացի այդ` ի՞նչ նոր համաձայնագրի մասին է խոսքը, երբվանի՞ց է նման անհրաժեշտություն առաջացել, եթե նման զորախումբ արդեն իսկ գոյություն ունի: Ի՞նչ նոր պայմաններ են ճշգրտվում, վերջնական տեսքի բերվում: Դա նոր համաձայնագի՞ր է, թե՞ Հայաստանի համար նոր իրավիճակում նոր լրացումներ են: Օրեր առաջ, երբ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ արվեց` Ռուսաստանը հայ-թուրքական սահմանին ուժեղացրեց հսկողությունը: Մյուս կողմից` առկա է պատերազմի բռնկման վտանգ` Ղարաբաղում: Հետևաբար, ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկումն ու ստորագրումը պետք է, որ ունենա կոնկրետ նպատակներ: Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդման լուրջ քայլեր է իրականացնում: Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները գնալով ավելի են ընդգրկուն դառնում: Ուստի Հայաստանում Ռուսաստանի հերթական «առաջխաղացումը» կարող է տարածաշրջանային` ավելի խորքային նպատակներ ունենալ: Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am