«Ո՞վ է Հայաստանում և Ղազախստանում հրահրում բողոքի ակցիաները». RIA Novosti-ի անդրադարձը

RIA Novosti-ն անդրադարձել է Հայաստանում և Ղազախստանում ծավալվող իրադարձություններին: Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետ գրեթե միաժամանակ դրամատիկ իրադարձություններ սկսեցին ծավալվել Հայաստանում և Ղազախստանում: Եվ դժվար թե այդ իրադարձությունները լինեն զուգադիպության արդյունք, եզրակացնում է հոդվածագիր Պավել Իվանովը: Հոդվածում գրված է. «Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, գրեթե զուգահեռաբար, Հայաստանում եւ Ղազախստանում սկսեցին դրամատիկ իրադարձություններ զարգանալ, եւ, դժվար թե, սա պարզապես զուգադիպություն է: Թուրքիայում տեղի ունեցած ռամզական հեղաշրջման փորձն ավելի տաքացրեց առանց այդ էլ հեղափոխության ու իշխանափոխության մտքերով լցված տաք գլուխները, ինչպես նաեւ առիթ հանդիսացավ նրանց համար, ովքեր միշտ պատրաստ են սառը հաշվարկով օգտագործել ժամանակակից աշխարհի բարդ իրադրությունների կոնֆլիկտային պոտենցիալը: Նախկին ԽՍՀՄ տարածքում անկայունության նոր օջախներ են ի հայտ գալիս: Թուրքիայի դեպքերից հետո գրեթե միաժամանակ սկսեցին դրամատիկ իրադարձություներ զարգանալ Հայաստանում եւ Ղազախստանում: Երկու երկրներում էլ արյուն թափվեց: Այս 2 դեպքերի ընդհանրությունն այն է, որ զենքը կիրառվել է գործող իշխանության ներկայացուցիչների դեմ:

Ղազախստանն իր աշխարհաքաղաքական դիրքով, տարանցման հնարավորություններով և Ռուսաստանի հետ սերտ կապերով շատ կարևորագույն երկիր է նրանց համար, ով ցանկանում է մասնատված տեսել բազմաթիվ հակամարտության օջախներով լի եվրասիական տիրույթը: Այստեղ հանգամանքների տարօրինակ զուգադրությամբ՝ ԴԱԻՇ-ի և Արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի շահերը շատ հարցերում համընկնում են: Հայաստանում, ի դեպ, սակագների բարձրացման դեմ վերջին բողոքի ցույցերը նույնպես փորձեցին փոխակերպել հակակառավարական շարժման: Այն ժամանակ չստացվեց, սակայն այն ուժերը, որոնք շահագրգիռ են, որ այդ պետությունը կտրվի Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միությունից, նորանոր ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ: Ըստ փորձագետների՝ եւս մեկ երկիր, որն ուշադրության կենտրոնում է պահվում որպես հեղափոխության պոտենցիալ թիրախ, Ադրբեջանն է: Հետեւաբար, Ռուսաստանի հարեւան երկրների իշխանությունների համար զգոնությունը թուլացնելը հավասարազոր է մահվան»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am