Ես՝ անաստվածս դիմում եմ հոգևորականներին. Սերգեյ Դանիելյան

Սա Էլելտրիկ Երևանը չէ, սա շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Այս ամեն ինչից արյան հոտ  է գալիս:  Մեկնաբնալով Երևանի Խորենացի փողոցում  կիրակի օրվանից սկիզբ առած իրադարձությունները՝ Hayeli.am-ի հետ զրույցում նշեց դերասան Սերգեյ Դանիելյանը: Նա նախօրեին այցելել է  Խորենացի փողոց՝ անձամբ տեսնելու և զգալու, թե   ինչ  է կատարվում այնտեղ. <<Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքականությունից էլ առանձնապես բան չեմ հասկանում, բայց որպես արվեստագետ, իմ ինտուիցիայով  զգում եմ՝ եթե այսպես շարունակվեց, սրա վերջը լավ չի լինելու: Ես կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց և գնալ այնտեղ՝ ոստիկանների և հավաքված մարդկանց մոտ, բայց ոչ թե իշխանափոխության կամ Ժիրայր Սեֆիլյանի ազատության համար,  այլ թույլ չտալու, որ տեղի ունենա արյունահեղություն: Եթե մարդիկ շատ լինեն, ես վստահ եմ՝ սպանություններ չեն լինի: Գոնե այդպես մենք ժամանակ կշահենք, հասկանալու համար, թե ինչ է կատարվում:  Հուսով եմ, որ այդ ընթացքում էլ բանակցությունների փուլ կսկսվի, որովհետև եթե այսպես շարունակվի՝ արյուն է  թափվելու: Իսկ ես, ոչ միայն ես, կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը,  չի ուզում, որ արյուն թափվի: Պարզ է չէ՞, որ  կարելի է շատ հեշտ  մտնել գնդի տարածք ու ներսում գտնվող բոլոր տղերքի հարցերը մեկ-մեկ լուծել: Անպայման կզոհվեն նաև ոստիկաններ, որովհետև ներսում գտնվողները, ովքեր եթե չեմ սխակվում 20-25 հոգի են՝ զինաված ու պրոֆեսիոնալ, հենց այնպես չեն հանձնվի: Այսինքն՝ կզոհվեն մարդիկ…. դա շատ ցավալի սցենար կլինի: Մենք Ուկարինա չենք, պետք է այդ  զարգացումը բացառել >>,- նշեց Սերգեյ  Դանիելյանը: Դերասանի  համոզմաբ՝ ՊՊԾ գունդը գրավողները  մարդասպաններ չեն, նրանք մեզանից մեկն են. շատուշատ հարցերում մենք նրանց համախոհն ենք, պարզապես իրենք ընտրել են խնդիրների լուծման իրենց պատկերացրած տարբերակը. << Այդ մարդիկ ուզում են ինչ-որ բան փոխել մեր երկրում և  այդ քայլին իրենք եկել են բազմաթիվ օբյեկտիվ իրողություններից ելնելով: Ստեղծված իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր՝ մենք, իշխանությունը, ընդդիմությունը, դիմությունը…Սա ինչ-որ մեկի անձնական բիզնեսի կամ փողոցում քաշած կարմիր գծերի հարց չի, սա շատ լուրջ հարց է, որովհետև մենք կարող ենք ունեալ զոհեր՝ անտեղի զոհեր: Ոստիկաններին էլ են մայրեր ծնել, ներսում գտնվող տղերքին էլ են մայրեր ծնել, մեզ էլ : Հետևաբար՝ թիվ մեկ  խնդիրն արյունը կանխելն է>>,- նշեց դերասանը՝ հավելելով, որ ինքը ապշած է հոգևորականների և քաղաքական կուսակցությունների պասիվ վարքագծից. <<Ես՝ անաստվածս դիմում եմ հոգևորականներին: Հարգարաժա՛ն հոգևոր հայրեր, եկե՛ք այստեղ, չոքե՛ք ու աղոթե՛ք,  գու՞ցե Աստված ձեզ լսի: Չէ՞ որ միշտ ասում եք,թե լավ հարաբերություններ ուենք Աստծո հետ: Ուրեմն եկեք և աղոթք արեք, որ  արյուն չթափվի,- նշեց Սերգեյ Դանիելյանը և շարունակեց,- Ես զարմանում եմ՝ կուսակցություններն ինչո՞ւ են բերանները ջուր առած նստել: Էսքան ժամանակ միայն Ժառանգությունն է ինչ-որ  բան ասել, մյուսների ծպտունը չի լսվում: Լավ, գոնե մի բան ասեք, արա՛, գոնե մի հատ արտահեթ նիստ արեք, հավաքվեք, քննարկեք, հետևություն արեք>>: Ամփոփելով՝ Սերգեյ Դանիելյանը շեշտեց, որ ինքը  կարևորում է երկու կողմերի մարդկանց կյանքը և կոչ անում գնալ բանակցությունների ճանապարհով՝ նստել  սեղանի շուրջ զրուցել և  փորձել լուծում գտնել: Հիշեցնենք, որ Սասնա ծռեր խմբավորումը հուլիսի 17-ին գրավել է  Էրեբունի  վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության Պետական պահպանության ծառայության գունդը՝ ՊՊԾ-ն: Կա մեկ զոհ և  վիրավորներ:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am