Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բաքվում
Բաքվում առաջիկայում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը: «Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Անկարայում հուլիսի 19ին համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունները հուլիսի 19ին Անկարայում ստորագրել են 6 համաձայնագրեր տարբեր, այդ թվում` ներդրումների ներգրավման, տրանսպորտի, աշխատանքի, սոցիալական պաշտպանության եւ զբաղվածության ոլորտներում համագործակցության մասին: Նիստի արդյունքներով ընդունվել է Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին հուշագիր:
