Ինչպե՞ս ստացվեց, որ նույնիսկ գրոհի պահին չիմացաք այդ մասին ու չկարողացաք դեմներն առնել

«Սասնա ծռերի» այս քայլից տեղյակ չեն եղել շատերը։ Մասնավորապես նրանք, ովքեր «Նոր Հայաստան» շարժման շրջանակներում համագործակցում էին նրանց հետ, փողոց դուրս գալիս, պայքար մղում։ Օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության անդամները, նաեւ այլ համակիրներ կամ աջակիցներ։ Ըստ Սեֆիլյանի՝ տեղյակ չի եղել նաեւ ինքը։ Ասում են՝ սա մեկ-երկու օրվա ընթացքում հապճեպ կայացրած որոշում է եղել։ Բայց մի կառույց կա, որ պետք է եւ պարտավոր էր տեղյակ լինել այս ամենից, դա ԱԱԾ-ն է։ Բայց ինչպե՞ս է ստացվում, որ ամիսներ շարունակ բոլորի հեռախոսազրույցները լսում էին, բոլորին հետեւում էին, ասում են՝ անգամ ԱԱԾ կամ ոստիկանության ծպտյալ գործակալներ են ներդրված եղել նրանց շարքերում, հետեւել են զօր ու գիշեր նրանց ամեն մի քայլին, բայց այս մասին չեն իմացել։ Ինչո՞ւ, այդ դեպքում, երբ Սեֆիլյանին բռնեցիք ու նստեցրիք՝ զենք-զինամթերք պահելու եւ զինված ապստամբություն կազմակերպելու կասկածանքով, զինամթերքն էլ հետը հայտնաբերեցիք ու առգրավեցիք, մի ամիս անց նրա ընկերները մի ամբողջ արսենալով մտան ու գրավեցին ձեր կարեւոր ռազմական օբյեկտներից մեկը։ Կամ՝ ինչպե՞ս ստացվեց, որ նույնիսկ գրոհի պահին չիմացաք այդ մասին ու չկարողացաք դեմներն առնել։ Նորքի «բանդայի»՝ շոուներով ու տեսարաններով հարուստ վնասազերծումը ձեր գործողությունը չէ՞ր։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կցկտուր տվեց Հունան Պողոսյանը. «Բոլորիս գործողություններում էլ թերություններ տեսնում ենք, անթերի ոչ ոք չկա՝ մեզանից սկսած, ձեզանից վերջացրած։ Այս պահին, կարծում եմ, այդ հարցերին նպատակահարմար էլ չէ պատասխանել, որովհետեւ կան ավելի լուրջ թեմաներ»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am