ԱՄՆ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման
ԱՄՆ-ն չի ձգտում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ առճակատման, բայց ստիպված է արձագանքել այդ երկրների զինված ուժերի գործողություններին միջազգային ասպարեզում: Այս մասին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը, գրում է TASS-ը: «Մենք Ռուսաստանի և Չինաստանի հետ զինված հակամարտություն չենք ցանկանում, բայց մենք չպետք է նրանց զիջենք մեր զինված ուժերի հնարավորություններում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն մտադիր է նաև հետագայում ամրապնդել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությունը, որոնք անհանգստանում են` կապված Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ:
