Նավթի գների անկումը դրական է ազդում ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի վրա
Նավթի գների անկումը դրական է ազդում ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի վրա, քանի որ դա ցածրացնում է մարտական ինքնաթիռների և նավերի շահագործումը: Այս մասին Bloomberg TV հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: «Դա լավ է մեր բյուջեի համար, քանի որ ավիացիան և նավատորմը մեծ քանակությամբ վառելանյութ է գործածում»,- նշել է Քարթերը: «Իսկ ռազմավարորեն դատելու դեպքում մենք երջանիկ ենք, որ ոմանք պակաս օգուտ են ստանում այն պատճառով, որ նավթի գներն ընկել են»,- խոստովանել է նախարարը: Սակայն Պենտագոնի ղեկավարը կարծում է նաև, որ նավթի ցածր գներից տուժում է Իրաքի բյուջեն:
