Օբաման որոշել է օգնել Էրդողանին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է աջակցություն տրամադրել թուրք առաջնորդ Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը, երկու ղեկավարները քննարկել են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կարգավիճակը: Ինչ վերաբերում է Իմամին, որին Անկարան մեղադրում է իշխանափոխության կազմակերպման մեջ, թուրքական իշխանությունները էլեկտրոնային տարբերակով արտահանձնման մասին նյութեր են ներկայացրել: Այժմ այդ փաստաթղթերը քննարկվում են ամերիկյան պաշտոնյաների կողմից: Էռնեստը նաև հավելել է, որ Սպիտակ տանը կոչ են արել զսպվածություն ցուցաբերել հեղաշրջման ձերբակալված մասնակիցների հանդեպ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ավելի վաղ հաղորդել էր, որ չի ստացել Գյուլենի արտահանձման մասին պաշտոնոկան հարցում:
