Արամ Զ. Սարգսյանը զինված խմբի գործողությունների մասին. lragir.am

10:55 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը արկածախնդրություն է որակում «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելը: lragir.am-ի հետ զրույցում հարցին, թե սա զինված ապստամբությո՞ւն է, թե այլ բան, «Հանրապետություն» կուսակցության նախագահն ասում է.«Ես կոնկրետ սա ահաբեկչություն չէի համարի: Ահաբեկչությունը հոկտեմբերի 27-ն էր, որն իմ կարծիքով՝ ուներ պատվիրատուներ, բանակցողներ, որից մարդիկ կային, որ շահեցին: Այստեղ դեռ չեմ տեսնում շահողին: Այստեղ տեսնում եմ, որ բոլորս ենք տուժում: Իմ կարծիքով՝ սա արկածախնդրություն է՝ իր բուն բնորոշմամբ, իր ամբողջ նկարագրով, որովհետև մարդկանց մի խումբ, անգամ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումից հետո, հանրահավաք է անում և այդ հանրահավաքին մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: Ու դրանից հետո գնալ նման քայլի՝ թիկունքում չունենալով հասարակության աջակցություն, սա միանշանակ արկածախնդրություն է»: Արամ Սարգսյանի խոսքով՝ հենց այդ նույն մարդիկ գնալով այդ քայլին՝ փորձում են մնացածին պարտադրել, որ իրենց պես մտածեն։ «Այ եթե դուք ինձ պես չեք մտածում, փողոց դուրս չեք գալիս, կամ լռում եք, ուրեմն դուք իշխանության թիմից եք: Չէ՝ մենք իշխանության գործունեությունը ճիշտ չենք համարում, բայց ձերն էլ ճիշտ չենք համարում: Որովհետև արդյունքում ի՞նչ եք ստացել ձեր այդ գործողությամբ: Արդյունքում եղել է այն, որ զոհվել է մի մարդ, որը ազատամարտիկ էր, երեք երեխայի հայր,– ասել է նա և ավելացրել,– Արդյունքում եղել է, որ իրենք շատ ծանր հոդվածներ են իրենց վրա վերցրել, և Աստծո առաջ մեղք են վերցրել: Սպանված մարդ կա: Աստված վատից ազատի, եթե զոհեր չլինեն»: «Հանրապետություն» կուսակցության նախագահը քաղաքական առումով այս գործընթացը համարում է ազգայնական գաղափարախոսության սրված դրսևորում: Մի բան, որ աշխարհի բոլոր երկրներում էլ կա: «Ասեմ, որ ազգայնականներ աշխարհի բոլոր երկրներում էլ կան, եվրոպական երկրներում էլ, որոնք երբեմն նաև իշխանության հետ որոշակի խնդիրներ են լուծում: Հայաստանում էլ կա նման բան, ու դրա գոյությունը կարող է ի նպաստ լինել նաև հայրենիքին, չնայած ես երբեք չեմ կիսել այդ գաղափարախոսությունը»,–ասել է նա:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am