Հայաստանը բնակչություն/ոստիկան հարաբերակցությամբ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղերից մեկը

«Մենք հարկատուներս, բարեխղճորեն վճարում ենք ոստիկանության «բարեփոխումների» համար։ Օրինակ, 2008 թ. մինչ օրս ոստիկանության ֆինանսավորումը աճել է 1.9 անգամ. եթե 2008 թվականին ոստիկանությունը պետական բյուջեից հատկացվել էր ընդամենը 20.4 միլիարդ դրամ, ապա 2015 թվականին պետբյուջեից ոստիկանության փաստացի ֆինանսավորումը կազմել է ավելի քան 38 միլիարդ դրամ։ Ոստիկանության բարեփոխման հիմնական ցուցանիշը պետք է լինի հանցագործությունների թվի նվազումը։ Իսկ ի՞նչ է եղել նույն այդ տարիների ընթացքում։ 2008 թվականին Հայաստանում արձանագրվել է 9 հազար 271 հանցագործություն։ 2015 թվականին այդ թիվը արդեն հասել է 17 հազարի։ Այսինքն, նշված ընթացքում հանցագործությունների թիվը աճել է 1.8 անգամ։ Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ոստիկանության ֆինանսավորման 1.9 անգամ ավելացումը բերում է հանցագործությունների թվի 1.8 անգամ ավելացման։ Սա հենց այն պատկերն է, որը ցույց է տալիս, թե որքան «արդյունավետ» կառույց է մեր ոստիկանությունը։ Իսկ դրա պատճառն այն է, որ ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարելու և հանցագործությունները կանխելու փոխարեն զբաղված է հիմնականում մարդկանց ապօրինի բերման ենթարկելով։ Ու քանի որ պետք է հնարավորինս շատ մարդ բերման ենթարկել, պետք է նաև ոստիկանների թիվը շատ մեծ լինի։ Քանի աշխատակից ունի մեր ոստիկանությունը գաղտնիք է պահվում։ Թե ինչու, մինչ օրս ոչ ոք դրան տրամաբանական պատասխան չի տվել։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները հրապարակում են այդ թիվը, և Միացյալ ազգերի կազմակերպությունն էլ վարում ու հրապարակում է իր վիճակագրությունը։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Հայաստանը բնակչություն/ոստիկան հարաբերակցությամբ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղերից մեկը, եթե ոչ առաջինը։ Այսինքն ոստիկանների թիվը շատ մեծ է, չափազանց մեծ։ Սակայն դա ամենևին չի նպաստում Հայաստանում հանցավորության նվազմանը։ Գուցե նույնիսկ նպաստում է հանցավորության աճին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ Հայկական Ժամանակ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am