Ողջ հանրությունը լարված սպասում է, իսկ իշխանությունը լռում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանն արդեն երեք օր է՝ ապրում է արտակարգ ռեժիմում: Ողջ հանրությունը լարված, շնչակտուր հետեւում է Երեւանի Խորենացի փողոցում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացման ընթացքին: Բոլորի համար ակնհայտ է, որ այդ իրադարձությունները էական ազդեցություն են ունենալու ողջ հանրապետության կյանքի վրա: Սակայն Հայաստանի ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շարունակում է լռել: «Ժողովուրդ» օրաթերթի բոլոր փորձերը՝ ՀՀ նախագահի նստավայրից, ՀՀ կառավարությունից իրավիճակի հանգուցալուծման շուրջ պարզաբանումներ ստանալու մասով, ձախողվեցին: Երեկվա ընթացքում լսվեց միայն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «կիսաձայնը», երբ արձագանքեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակը խորհրդարանում ինչ-որ ֆորմատով քննարկելու առաջարկին: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի շուրթերով Սահակյանը փոխանցել էր, որ «Եթե Ազգային ժողովում որեւէ ֆորմատով քննարկում լինի, ապա դա կնշանակի միջամտություն քրեական գործին: Չմիջամտելը պատճառներից մեկն է, բայց, այնուամենայնիվ, չկա այն առարկան, ինչի շուրջ այս պահին քննարկելու անհրաժեշտություն կա»: Այլ կերպ ասած՝ իշխանությունները փորձում են ստեղծված իրավիճակը իբրեւ սովորական քրեաիրավական պատմություն ներկայացնել՝ անտեսելով հանրության շրջանում առկա լարվածությունը: Մեզ մնում է արձանագրել, որ իրականում անակնկալի եկած ու փակուղային իրավիճակում հայտնված իշխանությունները լռելով ավելի են սրում իրավիճակը, ու տպավորություն է, որ Հայաստանի վերնախավը չի գիտակցում այն պատասխանատվությունը, որը հանձն է առել՝ ստանձնելով Հայաստանի ղեկավարումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am